Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ միջոցառումներ են նախատեսված «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
12:59, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչ միջոցառումներ են նախատեսված «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում կանցկացվեն «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2013-2016թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային, մարզական միջոցառումներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ և գործարար համաժողով:

1. Հոկտեմբերի 28-ին` ժամը 10: 00-ից Մոսկվայի տանը կմեկնարկի Մոսկվայի մասին գրքերի, «Իմ Մոսկվա» լուսանկարների և Հայրենական մեծ պատերազմի հիշարժան տարեթվերին նվիրված Մոսկվայի արխիվային վարչության ցուցահանդեսը:
     2. Հոկտեմբերի 28-ին` ժամը 11: 00-14: 00 -ն, Մոսկվայի տան մեծ և փոքր դահլիճներում Մոսկվայի առևտրա-արդյունաբերական պալատի կողմից կանցկացվի Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով երեք թեմաներով՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրեր, «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում», «Զբոսաշրջային բիզնես. ներուժ ու զարգացման հեռանկարներ»:
     3. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15: 00-ին, Ռ. Վահանյանի սպորտդպրոցում կանցկացի շախմատային մրցաշար:
     4. Հոկտեմբերի 28-ին ՝ժամը 16: 00-ին, Մոսկվայի տանը կանցկացվի մշակույթի և երիտասարդական քաղաքականության թեմայով կլոր-սեղան քննարկում:
     5. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19: 00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» բացման գալա-համերգ Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Хор Турецкого» արտ խմբի և «Гжель» Մոսկվայի պետական ակադեմիական պարի թատրոնի մասնակցությամբ:
     6. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10: 00-ին, Մոսկվա-Երևան մանկապատանեկան սպորտային խաղերի բացում «Դինամո» մարզադահլիճում. ձյուդոյի և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ, իսկ ժամը 17: 00-ին տեղի կունենա մարզիկների պարգևատրման արարողություն:
     7. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» փակման համերգ Կամերային երաժշտության տանը, որի շրջանակում ելույթ կունենա մոսկովյան վոկալ «Կվատրո» համույթը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2145 | 0 | 0
Facebook