Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաշմանդամ միայնակ մայրը մեր օգնության կարիքն ունի

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
12:06, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Հաշմանդամ միայնակ մայրը մեր օգնության կարիքն ունի

1974 թվականին Սպիտակի շրջանի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում ծնված Նելան Չարչյանը երկրաշարժի արհավիրքից փրկվածներից է: Չնայած այն բոլոր վերականգնողական բուժումներին ու վիրահատություններին, աղջիկը գամվեց հաշմանդամի սայլակին: Դեռ երկրաշարժից հետո, գերմանացի բարերարների կողմից աղջկան նվիրվեց գերմանական տնակ, սակայն նա անընդհատ գտնվում էր Կարմիր խաչում՝ նախատեսված բուժումներն ստանալու համար: Հետո անցավ աշխատանքի ԱԻՆ-ում, որպես 911 ծառայության օպերատոր և տեղափոխվեց Երևան: Կյանքը կարծես նրան գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել՝ հանդիպում է իր սիրուն, ունենում են փոքրիկ՝ Նարեկին, ով արդեն երկու տարեկան է, սակայն կրկին հարված՝ փոքրիկի հայրը նրանց լքում է, և Նելանը փոքրիկի հետ հաշմանդամի սայլակին գամված, վարձով բնակարանում մնում է միայնակ: Նորածին փոքրիկ, ընդամենը 130 000 դրամ աշխատավարձ, վարձու բնակարան 80 000 դրամ վարձաչափով, սակայն մայրացած աղջկան ոչինչ չի ընկճում, նրան մասամբ օգնում են թոշակառու ծնողները և կարողանում է հաղթահարել դժվարությունները:

Կրկին հերթական հարված՝ հայրենի գյուղի նախկին գյուղապետ Պապոյանը, ով արդեն մահացել է, Նելանի սեփականություն համարվող տնակը տրամադրում է համագյուղացիներից Աշոտ Կյուրեղյանին, իբրև ժամանակավոր կացարան, սակայն վերջինս յուրացնելով աղջկա սեփականությունը, ինքն ունենալով իրենը, չի ցանկանում վերադարձնել տիրոջը: Նելանը մնալով անելանելի վիճակում դիմում է օրինապահ մարմիններին և հայրենակիցների աջակցությանը: Ովքեր ցանկանում են աջակցել այսքան դժվարությունների միջով անցած աղջկան, կարող են դրամական ներդրումներ կատարել ՎՏԲ Հայաստան բանկում բացված հաշվեհամարներին՝
    
    

16046046880600 ՀՀ դրամ;

16046046880601 ԱՄՆ դոլար;

16046046880602 ԵՎՐՈ;

16046046880603 ՌԴ ռուբլի;

SWIFT: ARMJAM22
    

Նելան Չարչյանն ապրում է Դավիթաշեն գյուղի 8-րդ փողոցի 17 տանը: Նրա հեռախոսահամարն է՝ +37494 032 009:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3116 | 0 | 0
Facebook