Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաջողություն… Samsung Galaxy Note 7-ի արտադրությունը վերջնականորեն դադարեցվել է

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
23:30, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Հաջողություն… Samsung Galaxy Note 7-ի արտադրությունը վերջնականորեն դադարեցվել է
    
    

Չնայած բոլոր ջանքերին, Samsung ընկերությունն ստիպված եղավ վերջնականորեն դադարեցնել խոստումնալից առաջատար սմարթֆոնի` Note 7-ի արտադրությունը: Հիշեցնենք, որ սզբնական խմբաքանակից ավելի քան 100 սարքի մոտ արձանագրվել էին ինքնաբռնկման դեպքեր:


    

Վերջերս ընկերությունը դադարեցրել էր ապրանքի առաքումը և մեկնարկեց «անվտանգ» նմուշների փոխանակման ծրագիրը, սակայն նախորդ շաբաթվա ընքացքում կրկին պայթյունների հինգ դեպք է գրանցվել: Ընկերությունն օգտատերերին կոչ է արել անջատել սմարթֆոնները (այդ թվում «անվտանգ» մոդելները) և չօգտագործել դրանք:

Samsung ընկերությունը հատուկ ձեռնոցների հետ չհրկիզվող տուփեր է բաժանում նրանց, ովքեր դեռ չեն հանձնել գնված Galaxy Note 7 վտանգավոր սմարթֆոնները: ԱՄՆ գնորդներն արդեն ստացել են տուփերը և համացանցում դրա բաղադրիչների մասին տեսանյութ են տեղադրել:


    

Այժմ տեղեկություն է ստացվել, որ Samsung-ը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել առաջատար սմարթֆոնի արտադրությունը: Ինչից հետո ընկերությունը շուկայական գնով կորցրել է մոտ $17 մլրդ, իսկ բաժնետոմսերը նվազել են 8%-ով: Բաժնետոմսերի` վերջին ութ տարվա խոշորագույն անկումն ու շուկայական արժեքի նման մասշտաբի իջեցումը չեն կարող աննկատ անցնել նույնիսկ նման խոշոր ընկերության համար, ինչպիսին Samsung-ն է:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2928 | 0 | 0
Facebook