Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք համերգը, Թուրքիայի ճնշմամբ, չի կայանա

22:26, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք համերգը, Թուրքիայի ճնշմամբ, չի կայանա

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ չեղյալ է հայտարարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգը, որ տեղի էր ունենալու Ստամբուլում (Գերմանիայի հյուպատոսարանում):


     «Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանը նոյեմբերի 13-ին չի կարող տրամադրվել նախատեսված համերգի համար», - հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:


     «Աղետ» անվամբ կնքված նախագիծն իրականացվել է հայ և թուրք երաժիշտներ միավորող Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի բեմականացմամբ: Այն ներկայացվում է 2015-ից և նվիրված է ցեղասպանության հարյուր ամյակին:

Այս տարվա հունիսին Ինջիրլիկի ռազմահանգրվանին առնչվող ճգնաժամը, որ պայմանավորված էր Գերմանիայի խորհրդարանի կողմից հայող ցեղասպանության ճանաչմամբ, ի վերջո լուծում է գտել: Գերմանացի պատգամավորները կարող են այցելել Իջիրլիկի ռազմահանգրվանում գտնվող գերմանացի զինվորներին:

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Քանիկլին հայտարարել է, թե հունիսին Բունդեսթագը 1915-ի դեպքերի հետ կապված անհեթեթ որոշում էր ընդունել, և մինչև այժմ գերմանացի պատգամավորներին չէր արտոնվել Իջիրլիկ այցելել:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է, որ գերմանական խորհրդարանի որոշումը քաղաքական որոշում է եղել, որը հաշվի չի առել պատմական իրողությունները: Այս բացատրությունը գոհացում է տալիս մեր սպասումներին», - ասել է փոխվարչապետը:

Գերմանական նվագախմբի ղեկավարությունը թուրքական իշխանություններին մեղադրել է, որ այն Եվրոպական Միության վրա ճնշում է գործադրել, որպեսզի համերգի ընթացքում «ցեղասպանություն» բառը չօգտագործվի: «Դա խոսքի ազատության դեմ դավ է» , - հայտարարել է նվագախմբի ղեկավարը: Ըստ նրա ՝ Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը Եվրահանձնաժողովից պահանջել է արգելափակել այս համերգի համար տրամադրվելիք 200 հազար եվրո գումարը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3186 | 0 | 0
Facebook