Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գործարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
11:21, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Գործարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցը

Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին: Ծրագրի առաջին փուլով Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության մասնագետները նախ սկսեցին հենասյուների տեղադրման ու ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել ճանապարհի առաջին կեսում, այնուհետ նույն գործընթացը ծավալվեց նաև մինչև Նուբարաշենի մուտքն ընկած հատվածում: Արդյունքում 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այժմ արդեն լիարժեք լուսավորված է: «Երքաղլույս» -ի մասնագետները ցանցը գործարկել են հոկտեմբերի 24-ի երեկոյան: Առաջին անգամ լուսավոր ճանապարհով անցնող վարորդներն ու ուղևորներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հատկանշել, որ այսուհետ երթևեկությունն այս ճանապարհահատվածում առավել հարմար ու անվտանգ կլինի:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1589 | 0 | 0
Facebook