Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոսկեծամիկ աշուն»

11:20, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«Ոսկեծամիկ աշուն»

Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասարանում տեղի ունեցավ «Ոսկեծամիկ աշուն» թեմայով ամփոփիչ դաս: /Դասվար Լարիսա Խաչատրյան/
     Աշունը մտավ Կապան՝ փռելով իր ծիրանին մայթերին: Ու հանկարծ... բացվեց դասարանի դուռը:
     Նա եկել էր վառ գույներով, լի կողովներով: Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Ներկաներին մի ուրիշ, կախարդական խորհուրդ էր պարուրել: Իսկ աշակերտները գովերգեցին նրան, հիացան նրա գույներով, գնահատեցին աշնան առատաձեռնությունը:
     Նրանց մոտ դրսևորվել է արդեն նկարագրված դեպքերի հուզազգայական վերաբերմունք, կարողանում են հաղորդակցվել, ինքնաարտահայտվել, մտքերը հասկանալի ձևակերպել: Հայրենի բնության գեղեցկությունը գնահատեցին երգերի բանաստեղծությունների միջոցով:
     Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
     Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
     Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
     Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9502 | 0 | 0
Facebook