Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդածություններ ձեռնաշարժական (օնանիզմ) գիտության մասին

21:28, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Խորհրդածություններ ձեռնաշարժական (օնանիզմ) գիտության մասին

Մարկ Տվենի ճառը «Ստոմակ ակումբ» -ում՝ ամերիկացի գրողների ու նկարիչների ընկերակցությունում (Փարիզ, 1879 թ.)


     Ինձանից առաջ ելույթ ունեցածը ձեզ նախազգուշացրեց «սոցիալական չարիքի՝ շնության» մասին: Իր տաղանդավոր զեկուցման մեջ նա ամբողջովին դասդասեց այս թեման՝ ավելացնելու համար բացարձակապես ոչինչ չթողնելով: Բայց ես կշարունակեմ բարոյականության վրա հիմնված նրա օգտակար աշխատանքը ու ձեզ կնախազգուշացնեմ հեռու մնալ զվարջանալու մի այնպիսի միջոցից, ինչպիսին է ձեռնաշարժությունը, որը, որքան ես հասկանում եմ, դուք բոլորդ չարաշահում եք:

Բոլոր մեծ գրողները՝ առողջության ու բարոյականության ջատագովները՝ ինչպես հին, այնպես էլ ժամանակակից, անդրադարձել են այս արժանավոր երևույթին: Նրանցից ոմանք մի կողմն են բռնել, ոմանք էլ՝ մեկ ուրիշ:

Հոմերոսն իր «Իլիական» -ի երկրորդ մասում ոգեշնչումով հայտարարում է. «Թողեք ձեռնաշարժությունս անեմ կամ թույլ տվեք մեռնեմ»:

Կեսարն իր «Գրառումներ» -ում ասում է. «Այն միայնակների ընկերակիցն է, լքվածների բարեկամն է, ծերերի և ուժահատների բարերարն է, աղքատները դրանով հարուստ են իրենց զգում, քանի որ կարող են իրենց արտոնել այդ փառահեղ հաճույքը»: Այդ մեծ մտածողը նաև նշել է. «Երբեմն ես նախապատվությունը տալիս եմ դրան, քան սոդոմականին»:

Ռոբինզոն Կրուզոն ասում է. «Խոսքերով հնարավոր չէ արտահայտել, թե ես որքան եմ պարտական այդ նուրբ արվեստին»:

Թագուհի Եղիսաբեթն ասել է, թե «դա կուսության պատվարն է»:

Զուլուների ազգային հերոս Սեթեուայոն նշել է. «Մեկ ձեռքով լավ է, իսկ երկուսով՝ շատ լավ»:

Անմահ Ֆրանկլինն ասել է. «Ձեռնաշարժությունը գյուտարարության մայրն է»: Նաև հետևյալն է ասել. «Ձեռնաշարժությունը լավագույն քաղաքականությունն է»:

Միքելանջելոն և մյուս հին վարպետները (MASTUR-ները- ես կուզեի հատուկ ընդգծել այս համառոտագրությունը) նույն լեզվով են խոսել: Հռոմի Հուլիանոս 2-րդ պապին Միքելանջելոն ասել է «Ինքնանողկանքը բարենպաստ է, ինքնազարգացումը բարենպաստ է, ինքնատիրապետումը խիզախություն է: Բայց իսկական մեծ ու ոգեշնչվող հոգու համար դրանք բոլորը, ինքնաշնացման համեմատ, ձանձրալի են»:

Այսպես արտահայտվել են այդ հանրահայտ գիտության ամենափառաբանված վարպետները՝ դրանով իսկ արդարացնելով այն: Այն դատապարտողները շատ են. նրանք ծանրակշիռ փաստարկներ են բերել ու դառը խոսքեր են ասել, բայց ժամանակ չկա բոլորի խոսքերը մեջբերել:

Յանգը՝ անվիճելի հեղինակությունը, ասել է . «Եթե համեմատեք՝ ինքներդ գիտեք ինչի հետ, ապա դա կնմանվի լույսի արագությունը գրազանցող արագությունը կայծակի հետ համեմատելուն»:

Սողոմոնն ասել է. «Դրա միակ առավելությունը էժանությունն է»:

Գալենը հայտարարել է. «Պախարակելի է այդ մեծ ոստի, մարմնի այդ կարևոր անդամի այդ աստիճան անասնական գործադրումը, այն անդամի, որը մենք՝ գիտության նվիրյալներս, անվանում ենք «Գլխավոր մեծություն», թեպետ այն այլ կերպ չի էլ կարող անվանվել: Ավելի լավ է այն կտրել ու դեն նետել, քան այդ կերպ գործածել»:

Մեծ վիճակագիր Սմիթը պառլամենտին հաշվետվություն տալիս հետևյալն է հայտարարել. «Ես համոզված եմ, դրանից ավելի շատ երեխա է հյուծվել, քան որևէ այլ բանից: Չի կարելի բացառել, որ այդ արվեստի հնությունը հարգալից վերաբերմունք է պահանջում իր նկատմամբ, բայց և այնպես ես կարծում եմ, որ դրա կործանարարությունը պահանջում է, որ մենք այն դատապարտենք»:

Պարոն Դարվինը շատ է վշտացել, որ անհրաժեշտ է հրաժարվել այն տեսությունից, որի համաձայն՝ կապիկը կապող օղակ է եղել մարդու և կենդանական աշխարհի միջև: Կարծում եմ, նա չափից շատ է շտապել: Կապիկը, բացի մարդուց, միակ կենդանին է, որ այս գիտությունը գործադրում է. այսպիսով կապիկը մեր ցեղակիցն է հանդիսանում, և մեր միջև ընդհանրություն գոյություն ունի: Լավ զննեք այդ խելացի կենդանուն, և նա իր բոլոր գործերը կթողնի, որպեսզի ինքնագրգռմաբ զբաղվի: Երանությունից աղավաղված նրա դեմքին նայելով՝ դուք կհասկանաք, որ նա այդ գործով ճիշտ մարդու նման է զբաղվում:

Այդ քայքայիչ զբաղմունքով չափից ավելի տարվելու նշանները շատ հեշտ է նկատել: Այդ նշաններն են՝ սննդին ու խմիչքին, ծխախոտին, ուրախ հանդիպումներին, ծիծաղին, կատակներին ու անպարկեշտ անեկդոտներին նախատրամադրվածությունը իսկ գլխավորը՝ նկարելու ձգտումը: Այդ սովորության հետևանքներն են հիշողության, համարձակության, կորովի, լավատեսության, ինչպես նաև սերնդի կորուստը:

Սեռական տարատեսակ շփումների մեջ այն ամենաքիչ հանձնարարելին է: Որպես հաճույք՝ այն շատ կարճատև է, որպես զբաղմունք՝ հոգնեցուցիչ, որպես հասարակական գործունեություն՝ չվարձատրվող: Դրանով հյուրասենյակում չես զբաղվի, և քաղաքակիրթ հասարակություններում այն արդեն դուրս է մղվել հասարակական գիտակցությունից:

Ինձանից առաջ ելույթ ունեցողը մեզ սովորեցրեց, որ այս «սոցիալական չարիքի» բոլոր ձևերն անբարո են: Ես կավելացնեմ՝ որոշներից պետք է ավելի շատ խույս տալ: Այնպես որ, որպես ավարտ՝ կասեմ. «Եթե ձեզ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ձեր սեռական կյանքը անիմաստ մսխել, այն ձեռքի մեջ մի՛ մսխեք: Զգալով ձեր օրգանիզմի աներևակայելի եռքը, փորձեք ձեր պինդ սյունն այլ կերպ թուլացնել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6802 | 1 | 0
Facebook