Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

22:37, երկուշաբթի, 25 փետրվարի, 2013 թ.
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածը հստակ նշում է այս պարզ իրողությունը, որը հանդիսանում է ժողովրդավարության հիմնասուններից, եթե ոչ՝ հիմնասյունը: Կարելի է ենթադրել, չառանձնացնելով ու չմանրամասնելով բոլորիս հայտնի բազմաթիվ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ բոլոր պատճառները, վերջին 20 տարում Հայաստանի Հանրապետությունում չի ձևավորվել այն իշխանությունը, որը սահմանվում է մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրությամբ: Բայց կարող ենք փաստել, որ վերջին 5 տարիներին Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որտեղ իշխանությունը փորձում են ձևավորել ընտրություններից հետո հետընտրական զարգացումներով՝ իր հետ բերելով մեղմ ասաց ոչ ցանկալի իրադարձություններ, չնայած մինչև այդ էլ եղել են հետընտրական զարգացումներ, բայց ոչ այդ գիտակցությամբ, որտեղ իշխում էր ուղղակի իշխանությունը փոխելու տրամաբանությունը դժգոհ ընտրազանգվածի միջոցով:

Ինչու փոխվեց որակն այս 5 տարիներին, նախ սերնդափոխություն է տեղի ունենում՝ ավելի երիտասարդների դերն է մեծացել հասարակության մեջ, ովքեր ավելի շատ են շնչել ազատական գաղափարախոսությունը և ավելի լավ են ընկալում ժողովրդավարական սկզբունքները, երկրորդ՝ հստակ սկսվեց մեկնաբավել ժողովրդի դերն ու նշանակությունը իշխանության ձևավորման գործում՝ 2008թ. շուրջօրյա հանրահավաքներ և հետագա քաղաքական զարգացումներ (համաժողովրդական քաղաքական դաստիարակություն), երրորդ՝ ինչ որ տեղ նաև գործող իշխանությունների այս իրողության հետ հաշվի նստելու ընկալողունակությունը: Իսկ այսօր՝ արդեն 2013թ նախագահականից հետո ստեղծվել է բոլորովին այլ քաղաքական իրավիճակ՝ որտեղ ժողովուրդը փորձում է իշխանությունը ձևավորել մեկ այլ սահմանադրական իրավունքով՝ ինչպես 2008թ. հանրահավաքային և ժողովրդական տարբեր տեսակի ընդվզումների միջոցով՝ դասադուլ և այլն., բայց որոշակի տարբերությամբ այս անգամ ժողովուրդն ավելի ընդգծված ինքնուրույն է քան 2008թ-ին, կարելի է ասել ժողովուրդն ոչ միայն ցանկանում է ձևավորել իր իշխանությունը նաև նոր առաջնորդի (1991թ. առ այսօր չի ունեցել) գալստյանն է սպասում և դա կարող է լինել այն մարդը, ով ոչ թե կիշխի այս ժողովրդին այլ բացառապես կառաջնորդի ժողովրդի իշախանությունն իրականացնելու գործում:

Կարծում եմ երբեք ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4079 | 0 | 0
Facebook