Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:59, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար

Երևանի քաղաքապետն աշխատանքային խորհդրակցությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և կարգավորել մայրաքաղաքում#աղբամանների տեղադրման վայրերի ընտրության հարցը:

#ՏարոնՄարգարյան. «Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասով, ինչը ինքս էլ մի քանի անգամ նկատել եմ: Մարդիկ արդարացիորեն նաև դժգոհում են, որ այս հարցի հետ կապված մեր կոմունալ վարչությունն ու «Սանիթեքը» մեկը մյուսի վրա են փորձում գցել պատասխանատվությունը: Նման մոտեցումն անընդունելի է ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ եթե որևէ խնդիր անհանգստացնում է մեր բնակիչներին, պետք է լուծումներ գտնել, ոչ թե փորձել արդարանալ, թե տվյալ խնդրի կարգավորումը մեր դաշտում չէ: Ու հատկապես այս հարցում պատասխանատվությունը երկուստեք է՝ թե՛ կոմունալ վարչությանը և թե՛ #Սանիթեք-ինը: Ստեղծեք համատեղ աշխատանքային խումբ, որում ներգրավեք նաև վարչական շրջանների կոմունալ ծառայություններին և քննարկեք հարցն ու կարճ ժամանակում հնարավոր լուծումներ գտեք խնդրահարույց աղբամանների տեղափոխման մասով»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1117 | 0 | 0
Facebook