Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
12:52, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:
     Հերթական այցի շրջանակում զորամասեր են մեկնել շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ:
     Զորամասերում ծնողները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
     Ծառայության մեջ առավել աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1625 | 0 | 0
Facebook