Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայոց լեզուն հայկական կինոթատրոններում: » Օրենքի անհրաժեշտությունը արդեն զգացվում է

AmProject
Հեղինակ`
AmProject
08:11, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Հայոց լեզուն հայկական կինոթատրոններում: » Օրենքի անհրաժեշտությունը արդեն զգացվում է
     «Արդեն 25 տարի է Հայաստանը անկախ երկիր է: Մեր երկիրը արդեն մոտ 1600 տարի է ունի իր լեզուն` մեր գեղեցիկ և հարազատ լեզուն, որը մենք օգտագործում ենք կենցաղում, մշակույթում և այլն: » - այսպես է սկսվում օրենքի անհրաժեշտության մասին խնդրագիրը, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարությանը և Կրթության և Գիտության նախարարությանը:
    
     Գախտնիք չէ, որ Հայաստանում կինոթատրոններում արտասահմանյան ֆիլմերը ցուցադրվում են բացարձակապես ռուսերեն լեզվով առհամարելով երկրի «Լեզվի մասին» օրենքը: Հայալեզու են միայն հայկական արտադրության ֆիլմերը և հազվադեպ կրկնօրինակվող արտասահմանյան ֆիլմերը Հայաստանի պատմության մասին:
    
     Այսօր հայոց լեզուն կինոնկարներում կարելի է լսել միմիայն Հանրային Հեռուստաընկերության և «Շողակաթ» հեռուստաալիքի եթերում:
    
     «...Վրաստանը հոյակապ աշխատանք է կատարում` թարգմանելով մանուկների համար արտադրված ֆիլմերը վրացերենով: Հենց մանուկներն են, որ մեծանում են հայոց լեզվի վրա, ոչ թե ռուսերենի: Եթե Վրաստանը թարգմանում է հիմնականում մանուկների համար, ապա Ուկրաինան իր լեզվի զարգացման համար սկզբից կարծես ստիպողաբար ներկայացրեց ուկրաինական կրկնօրինակումը, և մարդիկ սովորեցին դրան, և արդեն դա երկրի մի մասնիկն է դառել: Ղազախստանը, որը այս վերջերս առժանապատվեց հոյակապ կրկնօրինակումների և զարգացրեց այդ վոլորտը: Հետո ռուսական սկավառակի թողարկման մեջ տեղ գտավ ղազախերենը, իսկ այդ սկավառակը վաճառվում էր ոչ միայն Ռուսաստանում: »
    
     Որքա՞ն է շարունակվելու օրենքի առհամարանքը: Ոչինչ չի փոխվի, եթե հարցին սկիզբ չդրվի: Խնդրագիրը կարող եք ստորագրել այստեղ:
    
     Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն եղել են կրկնօրինակման փորձեր կինոթատրոնում ցուցադրման համար՝ «1915», «Սպի», «Մեր սրտի տնակը» և վերջինը «Մի խելագարի պատմություն» ֆիլմը որը դեռ ցուցադրվում է կինոթատրոններում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3511 | 0 | 0
Facebook