Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք տեսնում ենք Ռուսաստանի կառավարման համակարգի լիակատար փլուզումը

22:02, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Մենք տեսնում ենք Ռուսաստանի կառավարման համակարգի լիակատար փլուզումը

Անկեղծ ասած, ես Դոնեցկում սպանված Մոտորոլայի մահվան հետ կապված շատ հարցեր ունեմ: Ես չեմ հասկանում, թե այդ մահն ինչու լրատվամիջոցներում այդպիսի աժիոտաժ հարուցեց, որովհետև նա այնտեղ սպանված դաշտային առաջին հրամանատարը չէ, և ոչ էլ այն միակ լյումպենը, որի համար Կալաշնիկովի ինքնաձիգը Դոնբասում սոցիալական վերելակ դարձավ:

Այ սա է ժանրի դասականը: Եղել է մի մարդ, որը Կոմի հանրապետության ավտոլվացման կետերից մեկում ավտոլվացող է աշխատել, և նա այնտեղ որքան էլ լավ ու երկար աշխատեր, առաջ չէր գնա, եթե ժամանակին օգնության չհասներ ավտոլվացողների, վարորդների ու քրեականների ժամանակը՝ Դոնեցկի ժողովրդին ուկրաինական ֆաշիստներից պաշտպանելու ժամանակը, որը, իմիջիայլոց, հանգուցյալը այսպես է բնութագրել. «Դե ինձ համար՝ տրամ-տամ -տամ, ես 15 գերի եմ գնդակահարել»:

Այս պաշտպանության ընթացքում Դոնեցկը վերածվեց Գազայի հատվածի, բնականոն կյանքին նմանվող ամեն ինչ չքացավ: Արդյունաբերությունը մետաղի ջարդոնի վերածեցին, բնակարանները վաճառեցին, ավտոմեքենաները խլեցին: Դիմադրողներին նկուղները նետեցին և «ուկրաինական ֆաշիստ» պիտակը կպցրեցին: Հարբած ու թմրանյութ օգտագործած պաշտպանները սեփական անձը «փառաբանող» տեսաֆիլմեր ստեղծեցին, որոնցում նրանք կա՛մ ավտոլիցքավորման կայաններում էին կրակում, կա՛մ՝ «մարտական ընկերների» վրա (այդպիսի տեսագրություն էլ է եղել): Դե, այնտեղ նրանք գժություն են անում՝ վերևից կրակելով, կամ էլ պարզապես մեր աչքերի առաջ նռնակատենից նռնակ են «նվեր ուղարկում», որ հետո հնարավոր լիներ քարտեզին նայել ու ստուգել, թե արդյո՞ք բնակելի թաղամասի վրա են նետել:

Խիզախ պաշտպանները, ինչպես «Համաս» -ի զինյալները, իրենց ոչնչով չեն վտանգել, որովհետև նրանց նռնակից մահացած Դոնեցկի ցանկացած բնակիչ միանգամից դառնում էր ուկրաինական ֆաշիստների զոհ: Այսպիսի պայմաններում կռվելը հեշտ է ու հաճելի: Որքան շատ դիակ փռես, որքան շատ բնակարան թալանես, այնքան սարսափազդու տեսք կունենան ուկրաինական ֆաշիստների թալանն ու սպանությունները:

Սա մի խնդիր է, որի մասին ես բազմիցս եմ խոսել: Դա բռնության արդյունավետությունն է: Երկրները բաժանվում են երկու տեսակի. երկրներ որտեղ բռնությունն արդյունավետ է, և երկրներ, որտեղ բռնությունն անարդյունավետ է:

Ի՞նչ է տեղի ունենում ԱՄՆ-ում զանգվածային սպանություն կատարողի հետ: Նա բանտ է նստում: Ի՞նչ է տեղի ունենում ԱՄՆ-ում Բիլ Գեյթսի հետ: Նա միլիարդատեր է դառնում; Ի՞նչ է տեղի ունենում Աֆղանստանում զանգվածային սպանություն կատարողի հետ: Նա դաշտային հրամանատար ու բոլորի կողմից հարգված անձնավորություն է դառնում: Իսկ ի՞նչ է տեղի կունենա Բիլ Գեյթսի հետ: Նրան կգնդակահարեն, որովհետև չափից ավելի խելացի է: Այդ իսկ պատճառով էլ Աֆղանստանում երբեք «Մայքրոսոֆթ» կորպորացիա չի լինի:

Այս առումով Դոնեցկը զտարյուն Աֆղանստան է, դա արդեն զտարյուն «Իսլամական պետություն» է: Եվ դա, ցավոք, այն պատճառով, որովհետև հիմա ամբողջ աշխարհում արդի լյումպենները, որոնք սուրբ երջանկության զինյալներ են դառնում, գրեթե միանման են: Դրանցում կան Ստրելկով-Գարկինի կամ Մուհամեդ Աթայի նման շատ փոքրաթիվ իդեալիստներ: Եթե հիշում եք, դա այն գերմանացի ճարտարագետն էր, որը սարքեց սեպտեմբերի 11-ը, որը ինքնաթիռը պայթեցնելու գաղափարի հեղինակն էր: Ընդ որում, այդ իդեալիստները, որպես կանոն, նույնպես լյումպեններ են, որոնք կյանքում մասնագիտական առումով չեն հաջողել, և այդ իսկ պատճառով նրանց թվում է, թե իրենց շրջապատող աշխարհը սխալ է կառուցված: Դե իսկ այդ իդեալիստների մեծ մասը կա՛մ լյումպեն է, կա՛մ պարզապես քրեական տարր, որը հենց այնպես է թալանել, իսկ հիմա բացահայտել է, որ կարող է հանուն Ալլահի կամ ռուսական աշխարհի թալանել:

Մեռյալ ծովի ափամերձ շրջաններում գտնված հին գրությունների մեջ «Լույսի որդիների պատերազմը Խավարի որդիների դեմ» վերնագիրը կրող մի փաստաթուղթ է գտնվել: Ահա, այդ փաստաթղթում կա մի օրհներգ, որը գրել են Լույսի որդիները՝ Խավարի որդիների դեմ իրենց ապագա հաղթանակի առթիվ: Այն հետևյալ խոսքերով է սկսվում. «Թալանի՛ր, ո՛վ խիզախ»: Ահա դու Լոյսի որդի ես, այդ իսկ պատճառով թալանիր: Սա ապագա շախիդների ուղեցույց փաստաթղթերից մեկը կարելի է համարել:

Դոնեցկն իսկական Աֆղանստան է, այն արդեն իսկ իսկական «Իսլամական պետություն» է:

Ես դարձյալ ասում եմ, որ ամբողջապես չեմ հասկանում, թե ինչու հենց Մոտորոլայի մահն այդպիսի աժիոտաժ հարուցեց, որովհետև դա այդ քաղաքում ամենևին էլ առաջին նմանատիպ մահը չէ: Հիշեցնեմ, օրինակ, 2015-ի դեկտեմբերի 31-ին գնդակահարեցին մեկ ուրիշ դաշտային հրամանատարի՝ «Բեթմեն» մականունավորին: Ընդ որում, այդ ժամանակ նույնիսկ հարց չհնչեց, թե ով գնդակահարեց, որովհետև դա կա՛մ Վագների, կա՛մ ռուսական «սպեցնազ» -ի ձեռքի գործն էր: Բոլոր դեպքերում, դա Պլոտնիցկու ցուցումով էր արվել, և դա չէր թաքցվում: Դա նույնիսկ ուկրաինական ֆաշիստներին չվերագրեցին: Ընդ որում, ավելին, անմիջապես իսկ պարզվեց, որ դաշտային հերոս հրամանատար Բեթմենը եղել է սովորական կեղտոտ քրեական հանցագործ, որը մարդկանց նկուղներն է նետել, գողացել է «հումանիտար օգնություն» -ը: Այդ «հումանիտար» -ը Դոնբասում մեծ բիզնես է, որն այժմ դուրս է մղում քարածխի առևտուրը; Բայց թե Բեթմենը հասցրեց «Համացանց» գցել իր մասին պատմող հերոսական տեսաժապավենը, որում արտացոլված են, թե ինչպես են ուկրաինացիներից մաքրվել Գեորգիևկան, Կոմունիստն ու Վերգունկան:

Իմիջիայլող, այդ Բեթմենի ջոկատի կազմում կռվել է նաև Միլչակովը. սա հենց այն ընկերն է, որը դեռ պատերազմից առաջ մի տեսաժապավենում կտրում է շան գլուխը և հպարտորեն կանգնում է ֆաշիստական կեռխաչի պատկերով դրոշի կողքին: Եթե այս նշանավոր անձը խաղաղ ժամանակ կտրել է շան գլուխը, կարող եք պատկերացնել, թե ինչ կանի, երբ շուրջը ոչ թե շներ են, այլ ֆաշիստներ: Հենց որ շրջապատիցդ մեկի գլուխը կտրում ես, նա անմիջապես ֆաշիստ է դառնում:

Ահա այդ «հանրապետության» գլխավոր դատախազության պաշտոնական վարկածի համաձայն՝ Բեթմենի գնդակահարությունը ձերբակալության անհաջող փորձի արդյունք է: Ահա, ուրեմն, նրա դեմ որպես թե քրեական գործ է հարուցված եղել, մեջբեում եմ «երկու և ավելի մարդու անօրինականորեն ազատազրկելու, կտտանքների ենթարկելու, սպանությունների, խաղաղ բնակիչների առևանգման, շորթումի ու ավազակային հարձակումների համար»: Ահա, երբ փորձել են Բեթմենին ձերբակալել, նա կրակել է ու սպանվել:

Եղել է նաև Ալեքսեյ Մոզգովոյ անունով մեկը՝ արական եգչախմբի նախկին մենակատարը: Սրա ջրերը նույնպես Լուգանսկի ղեկավարության հետ մի առվով չեն գնում. նա մեղադրում է, բնականաբար, «Լուգանսկի հանրապետությանը», որ այն ծախվել է ուկրաինական ֆաշիստներին: Եվ, ահա, 2015-ի մարտի 7-ին Մոզգավոյի ավտոմեքենան պայթեցվում է: Բայց նա ողջ է մնում: Բայց մայիսի 25-ին նրան վերջապես սպանում են ու անմիջապես հայտարարում, թե դա ուկրաինացի ֆաշիստների ձեռքի գործն է:

Եթե դուք ուզում եք ինչ-որ բան իմանալ պարոն Մոզգովոյի, ավելի ճիշտ, ընկեր Մոզգովոյի մասին, ապա, խնդրեմ, ահա նրանցից մեկի կենսագրությունը: Հիշեցնեմ 2014-ի նոյեմբերին Ռուսաստանում տեղի ունեցածը, երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է մեքենան հարբած վիճակում վարողներին: Վարորդը պարեկներին 5 հազար ռուբլի կաշառք է առաջարկում: Պարեկները հրաժարվում են, և խեղճերին գնգակահարում են ու տեսագրությունը, որ պարեկային մեքենայի սարքում էր, արձանագրում է, որ այն մարդը, որը գնդակահարել էր այդ պարեկներին, երկար ժամանակ չի հանդարտվել, քայլել է ու նորից կրակել մեռածների վրա, քայլել է ու նորից կրակել, հետո նոր հեռացել է:

Դե, մեր հայրենասերներն անմիջապես գրեցին, թե դա, հավանաբար, ուկրաինացի ֆաշիստներն են եկել Ռուսաստան՝ մենթերին գնդակահարելու: Երջանիկ բերումով, պարզվեց, որ սպանված պարեկներից մեկը վերջին պահին հասցրել է կրակել մարդասպաններից մեկին: Մարդասպանին ձերբակալում են, ու պարզվում է, որ նա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմիկ է: Եվ ասացին, որ այդ ռազմիկը պարոն Մոզգովոյի «Ուրվական» գումարտակից է: Դրանց գլխավորը Կոնստանդինովն էր, որը նույնպես նախկինում ավտոլվացող է եղել: Ընդհանրապես, ինչպես երևում է, ավտոլվացման կետերը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների համար կադրերի մեծ դարբնոցներ են:

Իմիջիայլոց, պարզվում է, որ սրանք Ռուսաստան էին եկել զենք ծախելու: Ռուսաստանի ու Դոնբաս-Լուգանսկի միջև զենքի առևտուրը լուրջ բիզմես է: Ահա նրանք առևտուրն ավարտելուց հետո հարբում են ու ճանապարհ են ընկնում մարմնավաճառներին թալանելու, բայց… մնացածն արդեն գիտեք:

Այդ Կոստանդինովն հետո ի՞նչ արեց: Փախավ Աբխազիա ու ապաստան գտավ ոմն Գուրամ Չագավայի մոտ: Այստեղ հենց այդ ժամանակ սկսվեց Վրաստանի դեմ պատերազմը: Գուրամ Չագավան դարձավ դաշտային հրամանատար, և Կոստանդինովը նրա տանն էր ապրում ու դեռ նոր էր սովորում դաժանությանը: Թեպետ Չագավան Կոստանդինովին թաքցնում է, բայց մի օր նա Չագավային սպանում է: Ընդ որում, դա եղել է սադիստական սպանություն. Նա Չագավայի ձեռները շղթայել է, գլուխը քարով ջարդել, ապա մոմլաթե տոպրակով խեղդամահ արել: Երբ նրան ձերբակալում են, հայտարարում է, թե «միշտ իրեն սամուրայ է պատկերացրել և ամբողջ կյանքում իրեն նախապատրաստել է փառահեղ գործերի»:

Դոնեցկ-Լուգանսկի հաջորդ հերոսը նախկին քարագործ է: Զոհվել է 2015-ի դեկտեմբերի 15-ին՝ սեփական հարսանիքին մեկնելու ճանապարհին, այն ռումբի պայթյունից, որ դրված է եղել նրա մեքենայում: Մարզի կոզակների հրամանատար Նիկոլայ Կոզիցինը ասել է, թե նոր մեքենան ռումբի հետ նրան նվիրել էին: Իսկ ովքե՞ր կարող էին ռումբը մեքենայում դնել, ինչ խոսք, ուկրաինական ֆաշիստները:

Մեկն էլ է եղել՝ Եվգենի Ժիլինը: 2005-ի մարտի 31-ից 2007-ի դեկտեմբերի 20-ը պարոն հայրենասեր Ժիլինը Խարկով քաղաքի բանտում է եղել՝ պատվերով սպանություն կատարելու մեղադրանքով: Այսինքն, քիլլեր է եղել ու ռումբ է դրել Խարկովի ներկայիս քաղաքապետ Գենադի Կերնեսի մեքենայում: Երբ Ռուսաստանում Ժիլինին արդարացրին, վերականգնեցին նաև մենթական պաշտոնը, դատվածությունը չեղյալ հայտարարեցին, իսկ բանտում եղած տարիներն աշխատանքային ստաժ համարեցին:


     Յուլիյա Լատինինա, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4101 | 0 | 0
Facebook