Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ Կարմիր գլխարկը

21:27, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Փոքրիկ Կարմիր գլխարկը

Ժամանակին գյուղերից մեկում մի շատ գեղեցիկ աղջնակ է ապրել, այնքան գեղեցիկ, որ նմանը չի եղել. մայրը նրա համար խենթանում էր, նրա համար խենթանում էր նաև նրա տատը: Այս բարի կինը նրա համար մի կարմր գլխարկ էր կարել տվել, որը նրան այնքան էր սազում, որ տեսնողն աղջնակին փոքրիկ Կարմիր գլխարկ էր անվանում:

Մի անգամ նրա մայրը, որ կարկանդակներ էր թխել, նրան ասում է.

«Գնա տես, թե ինչպես է տատիկդ, որովհետև ինձ ասել են, թե նա հիվանդ է եղել, նրան մի կարկանդակ ու այս կարասիկի կարագը տար: Փոքրիկ Կարմիր գլխարկն անմիջապես մեկնեց, որպեսզի գնա մեկ այլ գյուղում ապրող տատի մոտ: Անտառով անցնելիս նա հանդիպեց չարագործ գայլին, որը ցանկանում էր նրան ուտել, բայց չհամարձակվեց, որովհետև անտառում մի քանի փայտահատ կար: Գայլը նրան հարցրեց, թե ուր է գնում. միամիտ աղջնակը, որը չիմանալով, որ վտանգավոր է կանգ առնելն ու գայլին լսելը, ասաց նրան. «Գնում եմ տատիս տեսնելու ու նրան հասցնելու մայրիկիս ուղարկած կարկանդակն ու կարասիկի կարագը»:

- Նա հեռո՞ւ է ապրում, - հարցնում է գայլը:

- Օ~այո, - ասում է փոքրիկ Կարմիր գլխարկը, - այն ջրաղացը տեսնո՞ւմ եք, դրա մոտի գյուղի առաջին տանը:

- Դե լավ, - ասում է գայլը, - ես էլ եմ ուզում նրան այցելել. ես այնտեղ կգնամ այս ճանապարհով, իսկ դու` այն ճանապարհով, ու մենք կպարզենք, թե մեզանից ով ավելի շուտ տեղ կհասնի»:

Գայլն ամենակարճ ճանապարհով ամբողջ թափով վազում է, իսկ աղջնակը գնում է ամենաերկար ճանապարհով՝ անշտապ կաղին հավաքելով, թիթեռների հետապնդելով ու ճանապարհին հանդիպած ծաղիներից փունջ կազմելով:

Գայլը կարճ ժամանակում հասնում է տատի տուն ու դուռը թակում է` թը'խ, թը'խկ:

- «Այդ ո՞վ է:

- Ձեր աղջիկ Փոքրիկ Կարմիր գլխարկն է (ասում է գայլը` ձայնը փոխելով), որը ձեզ կարկանդակ ու փոքրիկ կարասով կարագ է բերել, որը մայրս ձեզ է ուղարկել»:

Բարի տատը, որն անկողնում պառկած էր, որովհետև դեռ լիովին չէր առողջացել, ձայնում է. «Խցկոցիկը ձգի'ր` մղլակը կընկնի»:

Գայլը խցկոցիկը քաշեց, և դուռը բացվեց: Նա նետվեց բարի կնոջ վրա և հոշոտեց` ոչ մի կտոր չթողնելով, քանի որ նա արդեն երեք օր ոչինչ չէր կերել: Այնուհետև նա փակեց դուռը և գնաց պառկեց տատի մահճակալին` սպասելով փոքրիկ Կարմիր գլխարկին, որ որոշ ժամանակ անց եկավ դուռը թակելու` թը'խ, թը'խկ:

«Այդ ո՞վ է»:

Փոքրիկ Կարմիր գլխարկը, երբ լսեց գայլի կոշտ ձայնը, սկզբում վախեցավ, սակայն կարծեց, թե տատն հարբուխ ունի ու պատասխանեց.

«Ես եմ` ձեր աղջիկ փոքրիկ Կարմի գլխարկը, որը ձեզ կարկանդակ ու մի փոքրիկ կարաս կարագ է բերել, որը մայրիկն է ուղարկել»:

Ձայնը մի քիչ մեղմելով` գայլը ձայնեց.

«Խցկոցիկը քաշի'ր` մղլակը կընկնի»:

Փոքրիկ Կարմիր գլխարկը խցկոցիկը քաշեց, և դուռը բացվեց:

Երբ աղջիկը ներս մտավ` գայլը գլուխը վերմակի տակ թաքցրեց ու ասաց. «Կարկանդակն ու կարագի կարասիկը դիր ամբարին ու արի կողքս պառկիր»: Փոքրիկ Կարմիր գլխարկը հանվում է և գնում պառկում է անկողնում` շատ զարմանալով տատի հագած գիշերազգեստից: Նա նրան ասում է. «Տատի'կ, այդ ի~նչ մեծ թևեր ունես»:

- Դա նրա համար է, որ քեզ լավ գրկեմ, դստրիկս:

- Տատի'կ, այդ ինչ մեծ սրունքնե~ր ունես:

- Դա նրա համար է, որ լավ վազեմ, զավակս:

- Տատի'կ, այդ ինչ մեծ ականջնե~ր ունես:

- Դա նրա համար է, որ քեզ լավ լսեմ, զավակս:

- Տատի'կ, այդ ինչ մեծ աչքե~ր ունես:

- Դա նրա համար է, որ լավ տեսնեմ, զավակս:

- Տատի'կ, այդ ինչ մեծ ատամնե~ր ունես:

- Դա քեզ լավ ուտելու համար է:

Այս խոսքերն ասելով` չար գայլը նետվեց փոքրիկ Կարմիր գլխարկի վրա ու նրան կերավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6419 | 0 | 0
Facebook