Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքիան նպատակ է դրել արևային էներգիայի արտադրության վիթխարի համալիր կառուցել

23:18, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Թուրքիան նպատակ է դրել արևային էներգիայի արտադրության վիթխարի համալիր կառուցել

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն օրերս հասարակությանն է ներկայացրել Կոնյա Կարափինարում կառուցվելիք արևային էլեկտրակայանի նախագիծը:
    
    
Էլեկտրակայանը, որի նախագծային արժեքը մեկ միլիարդ դոլար է, արտադրելու է 17 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Դա նշանակում է, որ կայանի արտադրելիք հոսանքը կբավարարի 600 հազար բնակարան լուսավորելու համար:

«Այս նախագծի շնորհիվ մենք դառնալու ենք մի երկիր, որը բավարարելու է ոչ միայն ներքին, այլև` ամբողջ տարածաշրջանի պահանջը», - ասել Բերաթ Ալբայրաքը: Կոնիայի Կարափինար համայնքին մերձակա արևային էլեկտրակայանը ամենամեծն է լինելու աշխարհում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3458 | 0 | 0
Facebook