Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս դառնալ հետաքրքիր մարդ

Տաթևիկ շդֆդգֆ
00:53, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպե՞ս դառնալ հետաքրքիր մարդ
     1․ Հետազոտեք
    
     Զրուցեք անծանոթների հետ, անջատեք գաջետները ու նոր բաներ փորձեք։ Արեք այն, ինչ ձեզնից չեն ակնկալում, փաստերը առանձնացրեք դատողություններից ու սովորեք բազմակողմանի գնահատել յուրաքանչյուր երեւույթ՝ նկատելով մանրուքները, գեղեցիկ բաները, նաեւ ոչ գեղեցիկ կամ զվարճալի կողմերը։ Ավելի քիչ ծաղրեք ու ավելի շատ հիացեք։ Հարցեր տվեք։ Հետազոտեք ձեր շրջապատը։
    
     2․ Պատմեք ձեր հայտնագործությունների մասին

    
     Այն ինչ գիտեք դուք՝ ուրիշների համար կարող է գաղտնիք լինել։ Այն ինչ ձեզ վաղուց է հայտնի, մեկ ուրիշի համար կարող է նորություն լինել։ Պատմեք ձեր հայտնագործությունների մասին։ Հենց այդպես են գաղափարները աճում ու վերածվում իրադարձության։ Հրավերի մի սպասեք, ձեռքներդ ծալած մի նստեք՝ գործի անցեք։
    
     3․ Արեք այն, ինչ ուզում եք
    
     Մենք այն ենք, ինչ անում ենք։ Դարձեք կամավորական։ Փողոց դուրս եկեք։ Պարեք։ Գրեք։ Կառուցեք։ Ստեղծեք։ Օգնեք։ Շփվեք։ Կարեւոր չէ, թե ինչ եք անում, կարեւորը, որ անեք մի բան՝ միայն թե չնստեք ու նվնվաք։
    
     4․ Ընդունեք ձեր տարօրինակությունները
    
     Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան։ Բոլորն էլ իրենց տարօրինակություններն ունեն։ Մի թաքցրեք դրանք՝ դա հենց այն է, ինչ ձեզ հետաքրքիր մարդ է դարձնում։ Հավատարիմ եղեք ինքներդ ձեզ՝ տանը, աշխատավայրում, կեղծավորություն մի արեք, դուք բացառիկ եք ձեր տեսակի մեջ։ Կարիք չկա դիմակ հագնելու։ Ձեզ ոչ բոլորը կհասկանան, ոչ բոլորը կընդունեն։ Պետք չէ հարմարվել բոլորին։ Հպարտացեք ձեզնով։
    
     5․ Ապրեք իմաստավորված
    
     Դուք եք ձեր կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակը։ Իդեալական հերոսներ չեն լինում, իսկ հետաքրքիր՝ լինում են, եւ դա մատչելի է բոլոր նրանց, ովքեր լսում են իրենք իրենց։ Դարձեք ձեր հերոսը։ Հիշեք, ինչն է ձեզ իսկապես հետաքրքիր, լուրջ վերաբերվեք ձեր գործին։ Պատմությունը կերտում են ոչ թե դիտորդները, այլ հերոսները։
    
     6․ Եղեք ավելի հասարակ
    
     Պատկերացրեք, թե ինչքան բան դուք չգիտեք։ Զբաղվեք որեւէ նոր բանի հետազոտությամբ՝ փիլիսոփայության պատմությամբ, հրաձգությամբ, ինչով ուզում եք։ Մեծամիտ մի եղեք։ Զսպեք ձեր «ես» -ը։ Ընդունեք ձեր սխալները։ Օգնեք ուրիշներին։ Եվ նախ տպավորվեք, որպեսզի հետո կարողանաք ինքներդ տպավորություն գործել։
    
     7․ Փորձեք

    
     Նոր գաղափարներ փորձեք։ Կարդացեք։ Շատ կարդացեք, ֆիլմեր դիտեք, ուսումնասիրեք մարդկանց ու աշխարհը։ Որքան շատ բան եք ներծծում, այդքան շատ բան կկարողանաք տալ։ Մի վախեցեք դժվար գործերից։ Մի ամաչեք։ Երգեք բարձրաձայն՝ թեկուզեւ սխալ։ Մասնակցեք սիրողական պարողների մրցույթին։ Փորձեք ձեր ուժերը։ Քայլ առ քայլ գնացեք դեպի հետաքրքիր կյանք։
    
     8․ Դուրս եկեք ուրիշի ազդեցության ոլորտից
    
     Մի զբաղվեք նրանով, ինչով արդեն բոլորն են զբաղվում՝ այդ գնացքն արդեն գնացել է։ Ձեր սեփական հետաքրքիր զբաղմունքը մտածեք։ Եթե ուզում եք հետաքրքիր մարդ դառնալ՝ զբաղվեք որեւէ յուրահատուկ, ոչ սովորական բանով։ Աշխուժացրեք մոռացված պատմությունները։ Լսեք հազվագյուտ երաժշտություն։ Մեր շուրջն այնքան հետաքրքիր բաներ կան։
    
     9․ Համարձակ եղեք

    
     Ձեր սեփական կարծիքն ունենալու ու չտրորված արահետով անցնելու համար համարձակություն է պետք։ Եթե ձեզ չի բավականացնում համարձակությունը, մնում է նստել ու քննարկել նրանց, ովքեր համարձակ են ու հասել են ինչ-որ բանի։ Հիշեք, միակ մարդը, որը կարող է իրականացնել ձեր երազանքը՝ դուք եք։ Համառ եղեք։ Հանձնվելը ձանձրալի է։ Պայքարեք անհեթեթ սովորությունների դեմ։ Ձեր սեփական սահմանները գծեք։ Ժամանակի, փողի, ուշադրության, սիրո համար։ Եվ պաշտպանվեք նրանցից, ովքեր ձեզ իրենց պահանջներն են թելադրում։
    
     10․ Ուշադրություն մի դարձրեք քննադատություններին
    
     Երբ դուք այլեւս ձանձրալի մարդ չեք՝ դուք հաճախ եք լսում բարկալից արտահայտություններ «քեզ կարգին պահի՛ր» -ի ոճի։ Խուսափեք այն մարդկանցից, որոնց պատճառով դուք ձեզ վատ եք զգում։ Մի տրվեք նրանց սադրանքներին։ Այդ խաղում հաղթելու միակ ձեւը առհասարակ չխաղալն է։ Միայն թե ծաղրանքն ու քննադատությունը մի շփոթեք։ Եթե կարելի է ինչ -որ քննադատություն ծառայեցնել ձեր ինքնակատարելագործմանը՝ արեք դա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4678 | 0 | 0
Facebook