Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և այլ պատասխանատուներ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
20:41, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և այլ պատասխանատուներ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և իր տեղակալները, քաղաքապետի խորհրդականներ, օգնականներն ու վարչությունների պետերը:

Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:


    


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2012 | 0 | 0
Facebook