Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծխող տղամարդկանց երեխաները եռակի հաճախ են ասթմայով տառապում

Տաթևիկ շդֆդգֆ
18:28, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ծխող տղամարդկանց երեխաները եռակի հաճախ են ասթմայով տառապում

Ծխող տղամարդկանցից ծնվող երեխաների շրջանում եռակի շատ են ասթմայով տառապողները, քան չծխողների շրջանում։ Այս մասին հայտնում են Նորվեգիայի University of Bergen համալսարանի գիտնականները։

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները՝ պրոֆեսոր Սեսիլի Սվանեսի ղեկավարությամբ, ուսումնասիրել են 24 000 երեխաների մասին տվյալներ ու հայտնաբերել, որ ասթմայով ավելի հաճախ են տառապում ոչ միայն այն երեխաները, որոնց հայրերը հիմա են ծխում, այլեւ նրանք, ում հայրերը ծխել են անցյալում, բայց հետո՝ մինչեւ նրանց ծնվելը հրաժարվել են ծխելուց։ Ավելին, երեխայի մոտ ասթմայի զարգացման վտանգը պայմանավորված է նրանով, թե երբ է տղամարդը ծխել իր ամենաառաջին ծխախոտը ու քանի տարի է նա ծխել։ Հատկապես հաճախ են հիվանդանում այն երեխաները, ում հայրերը սկսել են ծխել դեռահասության տարիքում՝ մինչեւ 15 տարեկան դառնալը։

Գիտնականների կարծիքով հնարավոր բացատրությունն այն է, որ ծխելու հետեւանքով փոփոխություններ են սկսվում տղամարդկանց սեմնահեղուկում։ Նման դեպքերում գործարկվում է էպիգենետիկ ծրագրավորումը՝ շրջակա միջավայրը, որում գտնվել է տղամարդը մինչեւ երեխային սաղմնավորելը, կարող է ազդեցություն թողնել երեխայի առողջության վրա։

Հետաքրքիր է, որ ոչ միայն ծխելն է ավելացրել սերնդի մոտ ասթմայի զարգացման հավանականությունը, այլեւ աշխատանքը, որը կապակցված է վնասակար ծուխի հետ, օրինակ զոդագործի աշխատանքը։ Պրոֆեսոր Սվանեսը հավելել է, որ ռիսկի մյուս ամենակարեւոր գործոնը հետազոտության այն մասնակիցների համար, ում հայրերը սկսել են ծխել սեռական հասունացման տարիքին հասնելուց անմիջապես հետո, վնասակար ազդեցության երկարատեւությունն է։ Նույնիսկ այն տղամարդկանց մոտ, ովքեր հրաժարվել են ծխելուց մինչեւ երեխայի ծնունդը ծրագրելը, ասթմայով տառապող երեխաներ ավելի քան եռակի հաճախ են ծնվում, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։

Սա առաջին աշխատությունը չէ, որն ապացուցում է, որ հայրերի կենսակերպն ազդում է նրանց ապագա երեխաների վրա։ Օրինակ ԱՄՆ-ում վերջերս պարզել են, որ ճարպակալումով տառապող տղամարդկանց մոտ ավելի հաճախ են ճարպակալումով, շաքարախտով կամ / եւ քաղցկեղի որոշ տեսակներով տառապող երեխաներ ծնվում։ Իսկ այն երեխաների մոտ, ում հայրերը մինչեւ նրանց ծնվելը երկար ժամանակ սթրեսի մեջ են եղել, ավելի հաճախ են վարքագծային խնդիրներ նկատվում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2633 | 0 | 0
Facebook