Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄՆ-ում բաժանել են միակցված գլուխներով սիամական երկվորյակներին

Տաթևիկ շդֆդգֆ
18:08, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում բաժանել են միակցված գլուխներով սիամական երկվորյակներին

Նյու Յորքի կլինիկաներից մեկում 16 ժամ տեւած բարդ վիրահատության ընթացքում բաժանել են միակցված գլուխներով սիամական երկվորյակներ Ջեյդոնին եւ Անաիսին: Այժմ 13 ամսական տղաներին նոր միջամտություններ են սպասում, որոնք կօգնեն վերականգնել նրանց գանգերը:

Ջեյդոնը եւ Անաիսը ծնվել են 2015 թվականի սեպտեմբերի 9-ին: Նրանց մայրը՝ Նիկոլ Մաքդոնալդը, որը մանկական ֆիզիոթերապեւտ է, երվորյակ ունենալու մասին տեղեկացել է դեռեւս 2015-ի մայիսին: Նա հասցրել էր հիվանդանոցից տուն հասնել, երբ նրան զանգահարել եւ ասել են, որ պետք է անհապաղ վերադառնա: Հենց այդ ժամանակ էլ նրան հայտնել են այն, ինչը նրա ընտանիքի կյանքը լիովին փոխել է. պտուղները միակցված էին գլուխներով:

Ե՛վ բժիշկները, ե՛ւ հարազատներն ապագա ծնողներին առաջարկում էին մտածել արհեստական վիժման մասին, բայց նրանք հրաժարվել են: Նիկոլը տարբեր կլինիկաներ է զանգահարել, որոնցից մեկում նրան խորհուրդ են տվել դիմել 70-ամյա Ջեյմս Գուդրիչին, որը սիամական երկվորյակների բաժանման լավագույն մասնագետներից մեկն է: Ծնունդից քիչ ժամանակ առաջ Մաքդոնալդները Իլինոյսի նահանգից տեղափոխվել են Բրոնս՝ Մոնտեֆիոր բժշկական կենտրոնին մոտ, որտեղ աշխատում էր Ջեյմս Գուդրիչը:

Երկվորյակները ծնվել են կեսարյան հատմամբ՝ գրեթե մեկ ամիս շուտ: Նրանց անվանակոչել են Ջեյդոն եւ Անաիս, որը թարգմանաբար նշանակում է «Աստված լսեց» եւ «Աստված պատասխանում է»: Նիկոլն ու նրա ամուսինը՝ Քրիսթիանը, ստիպված էին աշխատանքից ազատվել, որպեսզի որդիներին խնամեին. այդպիսի երկվորյակների համար մանկասայլակներ կամ մահճակալներ չկան, իսկ մանկական ավտոբազկաթոռի փոխարեն ծնողները նրանց դնում էին իրենց ամենագնացի հատակին եւ աշխատում էին ավտոնեքենան որքան հնարավոր է զգույշ վարել:

Գլուխներով միակցված երկվորյակները հազվադեպ են մինչեւ 2 տարի ապրում, այդ պատճառով Մաքդոնալդները գործնականում անմիջապես նախաձեռնել են երկվորյակների վիրահատությունը: Ներկայումս վիրաբույժներն արդեն մի քանի անգամ աշխատել են Անաիսի եւ Ջեյդոնի հետ. նրանց համար որոշվել են այն 4 էքսպանդերները, որոնք պետք է մաշկն այնքան ձգեն, որ բավականացնի երկու երեխաների գլուխների համար:

Անցած ուրբաթ Նիկոլը Fasbook-ի իր էջում գրել է, որ «ոգեւորված է, բայց նաեւ անհանգիստ՝ ապագայի անորոշության պատճառով»: Իսկ ավելի ուշ նա լուսանկար է տեղադրել, որտեղ Ջեյդոնն արդեն մենակ պառկած է հիվանդանոցային մահճակալին:

Վիրահատության մանրամասները դեռեւս հայտնի չեն: Հայտնի է միայն, որ տղաների մոտ 3-4 սմ տրամագծով ընդհանուր ուղեղի հյուսվածք են ունեցել: Դրա համար բժիշկ Գուդրիչն ու նրա ապագա օգնականները բազմիցս ուսումնասիրել են երկվորյակների ընդհանուր գլխի 3D-մոդելը:

Գուդրիչը նման վիրահատությունների հաջող փորձ ունի. դեռեւս 2014 թվականին նա միակցված գլուխներով երկու տղայի է բաժանել: Երկուսն էլ մինչեւ հիմա ապրում են, բժիշկն ամեն ծննդյան տարեդարձի այցելում է նրան:

Իսկ 13 ամսական Անաիսն ու Ջեյսոնը չեն կարողանում շրջվել, սողալ, նստել. ստիպված են լինելու սովորել այս ամենը՝ անցնելով վաղ մանկության շրջանով:

Սիամյան երկվորյակներ հազվագյուտ են ծնվում, իսկ միակցված գլուխներով երեխաների լույս աշխարհ գալու հավանականությունը չափազանց փոքր է՝ 2.5 մլն ծննդից 1 դեպք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3508 | 0 | 0
Facebook