Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

« Ա » տառի շնորհանդես

13:02, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
« Ա » տառի շնորհանդես

Մյասնիկյան Արայի անվան միջնակարգ դպրոցի 1-ին ա դասարանցիները հոկտեմբերի 19-ին մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ: Օրվա անակնկալը «Ա» տառի «ծնունդն» էր:
     Երեխաները դասի ընթացքում արտասանեցին, երգեցին, «Ա» տառով բազմաթիվ բառեր թվարկեցին, հանելուկներ գուշակեցին, ներկայացում ցուցադրեցին:
     «Ա» տառի ուսուցման դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողները:
     Դասվար Ն. Պապոյանի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի:
     Երեխաների համար սա առաջին կատարած մեծ քայլն էր՝ հայոց գրերը ճանաչելու ու դրանով պարծենալու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5133 | 0 | 0
Facebook