Հայ Ժամանակակից գրականության երիտասարդ սերունդը .
02:36, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ժամանակները իհարկե փոխվում են, անկախ մեր կամքից . Երբեմն ազդում են կյանքի ռիթմի ու զարգացման վրա, իսկ երբեմն եղածը արմատախիլ անում ու սկսկում մի այլ կերպ տանել ամեն ինչ . Ժամանակակից Հայ գրականության դեմքերին իհարկե մատերի վրա կարելի է հաշվել . Բայց ահա պատկերը ուրիշ է երիտասարդ գրողների շրջանակում . Շնից շատ (իհարկե կատակ է) ամեն դեպքում միևնույն է բավականին շատ են, ես կառանձնացնեմ լավագույներին, ովքեր անկախ ամեն ինչից ունեն տեղ, ու դեռ մի բանել համարվում են լավագույները:) Գնացինք առաջ ՝ Նուարդ Ավե Երիտասարդ ու բավականին մեծ ու հաստատաուն քայլերով տեղավորվում է ժամանակակիցների շարքին . Ավեն մի քանի անգամ տպագրվել է Անդին գրական ամսագրի մեջ . Ես նրան համարում եմ սյուռելալիզմի մարմնացում .թե ստեղծագործությունների և թե առհասարակ որքանով հետևում եմ նրան .նա բավականին վերացական կերպով ու գեղեցիկ կարողանում է ներկայացնել իր ներաշխարհը . Ստեղծագործություները ասես իր իսկ սեփական մարմնացումն են . Ես նրան համարում եմ Երիտասարդ գրողներից լավագույներից մեկը. Ու վստահ եմ դեռ շատ ենք լսելու ու սիրելու նրան ու նրա ստեղծագործություները:) Հասմիկ Սիմոնյան Չնայած իր երիտասարդ տարիքին բավականին ճանաչված է պոեզիա սիրողների շրջանակում . Նրան կարելի է դասել Հայ գրականության մեջ, որովհետև ես կարծում եմ որ նա այն եզակիներից է, ով չի մաղվելու ժամանակի մեջ, այլ մնալու է միշտ, որպես գրող ու որպես հիանալի մոդել գրականության համար . Վեն Մաքելվին Ես առաջ լուրջ չէի վերաբերվում Վանիկ Հովակիմյանին որպես գրող ու թե ստեղծագործող .Բավականին ցածր կլասի վրա էի տեսնում նրան, որպես գրող .անտեսելով այն փաստը ՝ որ նա համացանցում այնքան հայտնի էր ու սիրված, որ մտածում էի ինչ են գտնում մարդիկ երբ կարդում են նրան . Հետո անցավ տարիներ, մի օր աչքովս ընկված Վեն Մաքելվին անվամբ մի հետաքրքիր նյութ, բացեցի կարդացի հավանեցի . Հետո սկսկեցի փնտրել նրան արտասհմանյան կայքերում, ինձ թվում էր թե նա համաշխարհային դասական է, ով վերջերս է ի հայտ եկել, ու սիրվել հայ ընթեցողների շրջանակում . Հետո ընկերներիցս մեկի հետ սրճարանում խոսում էինք ժամանակաիցներից, ու նա տվեց Վեն -ի անունը . հարցրեցի իսկ ով է նա Նա ասաց, որ նույն Վանիկ Հովակիմյանը: չէի հավատում, որ նա հայ է . ծիծաղում էի, մի տեսակ էդ ամեն ինչը ոչ իրական էր թվում հետո նույն տարում Վենը հայտարարել էր Սառը Քամիներ գրքի մասին: Հատվածները կարդալուց հետո ապշած նայում էի նրա վերջին հրապարակված նկարներին, ու մտածում ինչպես թե հայ հասարակության մեջ ապրած ու մեծացած երիտասարդը կարող է նման կերպ գրել, համամարդկային բնույթի տեքստեր ու մտքեր . հիշեցի նրան առաջ, ու նայեցի նրան հիմա: ու պատկերացրեցի հսկայական մի անծիր տարածություն, որտեղ տեղավորվում էր նա: Ես հիմա վստահ եմ ՝ Հայ ժամանակակից իհարկե դասվում է, սակայն ես նրան այժմ տեսնում եմ համամարդկային գրականության շարքերում .նա ինձ համար համաշխարհային դասական գրականության մոդել է: մեկը, ով ունակ է փոխել ինչ-որ բան: մեկը ում անունը մի օր հնչելու համաշխարհային դասականների կողքին . Այս երեքը ինձ ապշեցրել են: Այս երեքը ինձ համար հսկայական ներուժ ունեն: Նրանք հաստատման կարիք չունեն, նրանք հանճարեղ են: Մի քանի անուն հայ ժամանակիցներից, երիտասարդ ստեղծագործողներից ում հետևում եմ, և սիրում եմ կարդալ: . Համբարձում Համբարձումյան |
Հավանել
1
Չհավանել
0
6688 | 0 | 1 | 0