Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ալոէ և կոկոսի յուղ. այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները

19:09, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ալոէ և կոկոսի յուղ. այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները

Ակնեն ժամանակակից հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն է: Դեղագործական ընկերություններն այս փաստն օգտագործում են իրենց շահույթն ավելացնելու համար: Ակնեի բուժումը չափազանց շահութաբեր արդյունաբերություն է: Սովորաբար ակնեն բուժող միջոցները մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, որոնք վնասում են մաշկն ու խորհուրդ չեն տրվում նրանց, ովքեր իրոք անհանգստանում են իրենց առողջության համար:

Գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք օգնում են լուծել ակնեի խնդիրը: Լուծումը շատ պարզ է. ալոէն և կոկոսի յուղը պետք է միմյանց խառնել: Այս երկու բաղադրիչները վաղուց ապացուցել են իրենց բուժիչ ուժը, բացի այդ, չունեն կողմնակի որևէ ազդեցություն: Ալոէն օգտագործվում է մաշկը վերականգնելու, երիտասարդացնելու, էկզեման, փսորիազը, այրվածքները, բշտիկներն ու հատկապես՝ ակնեն բուժելու նպատակով:

Ինչպես ալոէն, կոկոս յուղը նույնպես հրաշալի կերպով ազդում է դեմքի մաշկի վրա: Կոկոսի յուղն օգտագործվում է մի շարք հակատարիքային քսուքների բաղադրության մեջ, այն խոնավեցնում և մերսում է մաշկը: Կոկոսի յուղն արդյունավետ է նաև մաշկային մի քանի խնդիրների դեպքում:

Ահա թե ինչպես է պետք պատրաստել այս քսուքը:

1 թ/գ կոկոսի յուղը խառնեք 1ճ/գ ալոէ վերայի գելով: Սկրաբով դեմքը մաքրելուց հետո ալոէի քսուքը քսեք դեմքին՝ հատկապես ուշադրություն դարձնելով ակնեին: Թողեք խառնուրդը մնա 10 րոպե:

Ապա, մոտ 6 րոպե, մերսեք դեմքը մատների ծայրերով և լվացվեք մաքուր ջրով:

Այս հակաբակտերիալ քսուքը մաքրում է բորբոքված բշտիկները, վերականգնում է ակնեի պատճառով առաջացած վերքերն ու սպիները, վերացնում է տարիքային բծերը:

Շաբաթական երկու անգամ պետք է կատարել այս պրոցեդուրան: Արդյունքն ակնհայտ կլինի մի քանի անգամ քսուքը քսելուց հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանում ալոե դեղաբույսի մեծածավալ բուծմամբ զբաղվող առաջին և միակ տնտեսության արտադրած, մեծ ու փոքր բույսերն ու տերևներն արդեն հասանելի են: Ընկերությունը կատարում է ինչպես բույսերի, այնպես էլ տերևների մանրամեծածախ վաճառք և առաքում՝ 094-99-12-95 հեռախոսահամարով:

Տնտեսության ալոեի բույսերն ու տերևները կարող եք գտնել նաև Կոմիտասի պողոտայի սկզբնամասում, շաբաթ և կիրակի օրերին գործող, գյուղմթերքների շուկայում:


    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1596 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ