Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՍՊԱՍՈՒՄ … Ինչքա՞ն, Սերս ո՞նց պահեմ և ու՞ր ...

15:14, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ՍՊԱՍՈՒՄ … Ինչքա՞ն, Սերս ո՞նց պահեմ և ու՞ր ...
     ՍՊԱՍՈՒՄ …
    
     Ինչքան հայացքներ
     Խորհրդավոր
     Ես նվիրեմ քեզ, որ
     Դու հավատաս
     Անկեղծությանս.
    
     Թարթիչներիս
     Խաղերի միջից
     Աչքերս ինչքան
     Ժպիտներ հեղեն, որ
     Դու անկասկած
     Հավատաս սիրուս.
    
     Ա՜խ, ինչքան սեղմեմ
     Շուրթերս իրար ու
     Թողնեմ նրանց
     Համբույրի կարոտ, որ
     Դու հասկանաս,
     Որ նրանք միայն
     Քո համբույրներին են
     Ծարավ մնում .
    
     Իսկ սի՛րտս, սի՛րտս,
     Սի՛րտս ալեկոծ,
     Ինչքան բաբախի
     Շուքդ տեսնելուց`
     Անկանո՛ն, անզգու՛յշ,
     Որ դու այն զգաս ու
     Անտարակույս
     Գաս իմ սրտին հյուր.
    
     Ինչքա՞ն,
     Սերս ո՞նց պահեմ և ու՞ր,
     Որ սպասումից այն
     Հանկարծ չլցվի ջուրն …
    
     *
    
     «Ադամանդե Արցունքներ» - 2014 թ.
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
780 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ