Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ...

19:01, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Հետաքրքիր է իմանալ...
     Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է: Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում: Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս: Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին... Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար: Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի: Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր: Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան: Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի: Մարդու օրգանիզմի արյունատար անոթներն ունեն հարյուր հազար կմ երկարություն: Ինչո՞ւ կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ, այսպիսին էր անգլիական հեռուստատեսության հայտարարած մրցույթի հարցերից մեկը: Առաջին մրցանակը ստացավ 54-ամյա Էվելին Վուդը, որը պատասխանել էր այսպես. «Որովհետև կինն ավտոմեքենային վերաբերվում է ինչպես իր ամուսնուն, այն դեպքում, երբ ամուսինը՝ ինչպես իր կնոջը: Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:
    
     ՀԵՂԻՆԱԿ՝ Լիլիթ Մինասյան
    
     Հետաքրքիր նյութեր haystar.tk - ում։
Աղբյուրը` www.haystar.tk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5809 | 0 | 0
Facebook