Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Կրթությունը Հայաստանում և Գերմանիայում միաժամանակ. Միջազգային հավատարմագրման հավաստագիր Ագրարային համալսարանին

10:42, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Կրթությունը Հայաստանում և Գերմանիայում միաժամանակ. Միջազգային հավատարմագրման հավաստագիր Ագրարային համալսարանին

Արդեն տասնյոթ տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ: Համատեղ իրականացված ծրագիրը տարիների ընթացքում տվել է իր պտուղները:

Համադրելով երկու համալսարանի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե մեծ հաջողություններ ունեցավ: Տասնյոթամյա գործունեության ընթացքում «Ագրարային մենեջմենթ» ծրագրի շրջանակներում Ագրարային համալսարանի մոտ 65 շրջանավարտ շարունակեց ուսումը Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում, իսկ 104 ուսանող գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցավ Գերմանիայում:
     Իրականացվող աշխատանքների ուսումնասիրման և քննարկման բարդ ու տևական գործընթացի արդյունքում Ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագիրն արժանացավ միջազգային հավատարմագրի:

Հոկտեմբերի 14-ին Ագրարային համալ-սարանում հանդիսավոր արարողությամբ բուհին շնորհվեց հավատարմագրման հավաստագիր, որը բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին հանձնեց Գերմանիայի Վայնհենշտեֆանի կիրառական գիտություն-ների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային ցանցի համակարգող դոկտոր պրոֆեսոր Յոհաննես Հոլցները: «Մենք համագործակցել ենք վաթսունից ավել բուհերի հետ, որոնցից հավատարմագրման գործընթացին մասնակցել են 13-ը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցող բուհերի շարքում լավագույններից է, որը մշտապես նոր մտքեր ու գաղափարներ է ներկայացնում և իրականացնում, - իր խոսքում նշեց Յոհաննես Հոլցները՝ հավելելով, - Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալ-սարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության հաջորդ քայլը պետք է լինի կրկնակի դիպլոմ տալու գործընթացը»:

Կարևորելով միջազգային հավատար-մագրումը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, բարձր գնահատելով երկու համալսարանների աշխատանքները, նշեց, որ այս հավատարմագրումը թե՛ շրջանավարտների. թե՛ համալսարանի համար աշխարհում ավելի մրցունակ լինելու հիանալի հնարավորություն է: ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը և Յոհաննես Հոլցները «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիտրոսական ծրագրի շրջանավարտներին շնորհեցին ՀԱԱՀ դիպլոմ և Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հավաստագիր:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, GIZ-ի ավագ փորձագետ Արամ Բաբայանը, ադմինիստրատիվ աշխատակից Հասմիկ Մարտիրոսյանը, DAAD-ի Երևանում գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդը, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը, §Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն¦ հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Վայհենշտեֆանի համալսարանի միազգային համագործակցության համակարգող, Ագրարային համալսարանի շրջանավարտ Արամ Արիստակեսյանը և այլ հյուրեր:
     Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցության հաջորդ քայլը լինելու է շրջանավարատներին երկու բուհերի կրկնակի դիպլոմ շնորհելու գործընթացը:

Աղբյուրը` http://anau.am/
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1322 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ