Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ) Տեր Համբարձում Դանիելյան

01:44, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ) Տեր Համբարձում Դանիելյան
    

Պրոֆեսորը մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին:
     -Ինչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը:
     Ուսանողները սկսում են մտածել;
     Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը ոչ-ոչ 300 գրամ, -լսարանում լսվում են տարբեր կարծիքներ:
     -Իրականում ես չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն, չեկ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
     -Ոչինչ, -պատասխանեցին ուսանողները:
     -Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ինչ կլինի եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:
     -Ձեր ձեռքերը կսկսի ցավել:


     -Իսկ եթե այն պահեմ 1 օր:
     -Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
     -Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ մի ամբողջ օրը:
     -Իհարկե ոչ, -պատասխանեցին ուսանողները:
     -Իսկ ինչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
     -Պարզապես բաժակը դրեք սեղանին, -ուրախ պատասխանում է մի ուսանող:
     -Այո, - պասախանում է պրոֆեսորը, - այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ հաշմանդամության կհասցնի:
     Կարող եք մտածել խնդիրների մասին, բայց ըստ բնական օրենքի` դրա քաշը չի փոքրանում:
    

Խնդիրները պահանջում են լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել ապա դիր մի կողմ, մոռացության մատնի այն, քանի որ այն կարող է ձեզ հաշմանդամ դարձնել:
    
     Հետաքրքիր ժամանցային կայք ևս մեկ նոր դոմենով www.haystar.tk


    
Աղբյուրը` www.haystar.tk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4610 | 0 | 0
Facebook