Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես մաքրել բազուկից սևացած ափերը

20:34, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես մաքրել բազուկից սևացած ափերը

Լավագույն պաշտպանիչ միջոցը, ինչ խոսք, ռետինե նուրբ ձեռնոցն է: Բայց եթե ձեռնոց չկա, պետք է ափերին ձիթայուղ կամ մեկ այլ բուսայուղ քսել:

Եթե վերոնշյալ պաշտպանիչ միջոցները չեք կիրառել, ու ձեր ափերն ու մատերը ներկվել են, չարժե հոսող ջրի, օճառի կամ լվացնող այլ միջոցի օգնությանը դիմել ու սպունգով մրմռացնելու աստիճան ափերը տրորել:


     Բազուկի հյութի թողած հետքը մաքրելու համար պետք է ափերը շփել որևէ թթու նյութով, օրինակ, կիտրոնի կամ խնձորի հյութով, իսկ եղունգների շրջակայքի ներկը վերացնելու համար պետք է դրանք շփել կիտրոնի կամ խնձորի շերտիկով (իմիջիայլոց, այս գործողությունը նաև ամրացնում ու ճերմակեցնում է եղունգները): Կարելի է նաև լուցկու հատիկին բամբակ փաթաթել, թրջել կիտրոնի հյութով և շփել եղունգների բոլոր ներկված հատվածները:

Մի խոսքով, անհրաժեշտ է ցանկացած թթու միջավայր: Կարելի է նույնիսկ քացախով, որը նախապես պետք է ջրով բացել, որովհետև մաքուր քացախը կարող է մաշկը վնասել:

Եթե ձեր պատրաստելիք կերակրի բաղադրիչներից մեկն էլ բազուկն է, ապա լավ կլինի սկսեք բազուկից: Եթե բազուկը կլպելուց, կտրատելուց անմիջապես հետո անհրաժեշտ լուծույթով ձեռքերը տրորեք ու կերակուրը պատրաստելու ընթացքում ձեռները լվանաք, բազուկի թողած հետքը լրիվ կվերանա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5070 | 0 | 0
Facebook