Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետի հետ

15:35, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով Երևանի գործընկերոջը` Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Ռիգա այցելելու համար, ապա առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը` համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:
     «Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի: Այսօր միասին հանդիսավորությամբ կբացենք Ռիգայի «Երևան» այգին, որը, համոզված եմ, կդառնա մեր երկու քաղաքների հաջողված համագործակցության լավագույն վկան», - ընդգծել է Նիլ Ուշակովը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցված այգու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի սիրված հանգստի գոտիներից մեկը:
     «Երևանի համար Ռիգան իսկապես վստահելի գործընկեր է, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Իսկապես ողջունելի է Ռիգայում «Երևան» անունը կրող այգու կառուցման նախաձեռնությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ հանգստի այդ գոտին կդառնա սիրված վայր բոլորի համար և Ռիգայում կլինի Երևանի յուրօրինակ ներկայության գեղեցիկ վկայություն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի շրջանակների ընդլայնման շուրջ:


    
    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
267 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ