Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Ագրամունտն անջատել է Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը

20:40, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Ագրամունտն անջատել է Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ազատ քննարկման ժամանակ իսկական սկանդալ է տեղի ունեցել՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, որը անջատել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում ազատ դեբատների ժամանակ Պեդրո Ագրամունտը խախտելով ԵԽԽՎ բոլոր կանոնակարգերը կոպիտ կերպով միջամտել է Նաիրա Կարապետյանի եւ իր ելույթներին:

«Իսկ մեր ելույթները վերաբերում էր ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի հանդեպ Միլանի դատախազության հարցուցած քրեական գործին, ըստ որի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար Վոլոնտեն տեւական ժամանակ Ալիեւի աշխատակազմից եւ Ադրբեջանի կառավարությունից ստացել է 2 մլն 400 հազար եվրո: Դա փաստ է, որի առնչությամբ քրեական գործն ընթանում է»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Ագրամունտը կոպտորեն անջատել է թե Նաիրա Կարապետյանի, թե իր խոսափողը՝ ասելով, որ «մենք իրավունք չունենք խոսելու տվյալ գործի մասին, քանի դեռ չկա դատարանի վերջնական վճիռը»:

«Սա ԵԽԽՎ կանոնակարգի կոպտագույն խախտում է, ինչը արձանագրեցին նաեւ ԵԽԽՎ եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ, մեզ հետ զրույցներում նշելով, որ սա աննախադեպ է, երբ ԵԽԽՎ նախագահը նման կոպտագույն կերպով խախտում է կանոնակարգը, հատկապես որ մենք ելույթ ենք ունեցել ազատ դեբատների ժամանակ:

Իսկ երբ ելույթ էր ունենում ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովը, ով անհեթեթագույն մեղադրանքներ էր ներկայացնում՝ նշելով, որ ազատ խոսքի համար Հայաստանում լրագրողներ են սպանել, մասնավորապես վկայակոչելով սրտի կաթվածից մահացած Միքայել Դանիելյանին, նշելով, որ նա ազատ խոսքի համար է սպանվել, չգիտես ինչու Ագրամունտը նրան չէր ընդհատում», -ընդգծեց Զոհրաբյանն ու շարունակել. «Իսկ երբ ի պատասխան Հուսեյնովի, ես ասացի, որ խորհուրդ եմ տալիս նրան կոնսուլտացիա անել հոգեբույժի հետ, Ագրամունտը ուղղակի ընկավ բացարձակ հիստերիայի մեջ եւ սկսեց ամբիոնից բղավել, որ ես իրավունք չունեմ վիրավորել պատգամավորին եւ ինքն անջատում է իմ խոսափողը»:

Նաիրա Զոհրաբյանը շարունակել է իր ելույթը Լուկա Վոլոնտեի եւ ԵԽԽՎ-ում տիրող կոռուպցիոն բարքերի մասին, եւ այդտեղ Ագրամունտը երկրորդ անգամ է անջատել հայ պատգամավորի խոսափողը, ասելով՝ որ զրկում է ձայնի իրավունքից:

«Ես տեղից արձագանքեցի, որ ինձ զրկում եք ձայնի իրավունքից, որովհետեւ Դուք նույնպես Ադրբեջանի եւ Ալիեւի կարկառուն լոբբիստն եք, ինչպես Վոլոնտեն էր, եւ ձեզ հարմար չէ, որ այս ամբիոնից հնչեն ԵԽԽՎ-ում առկա խայտառակ կոռուպցիայի մասին հայտարարություններ, որովհետեւ Դուք եւս ներգրավված եք կոռուպցիոն մեխանիզմների մեջ:

Այդտեղ միջամտեց իմ գործընկեր Միքայել Մելքումյանը, ով վարման կարգով արձագանքեց, որ Ագրամունտը կոպտագույն կանոնադրական խախտում է անում՝զկելով անկախ պատգամավորին ելույթի իրավունքից», -ասաց հայ պատգամավորը:

Նա նշեց, որ այս ամենն արձանագրված է, հաստատող բոլոր տեսափաստերը կան եւ ինքն անձամբ դիմելու է ԵԽԽՎ բոլոր ընթացակարգերով. «Իրավական գործընթաց եմ սկսելու Ագրամունտի դեմ, քանի որ ԵԽԽՎ պատմության մեջ երբեւեէ չի եղել, որ կանոնակարգեն պատգամավորների ելույթների թեման:

Ես հասկանում եմ Ագրամունտի վատ վիճակը, որովհետեւ Ուկրաինական պատվիրակությունը եւս Ագրամունտի հանդեպ պրոցես է սկսում՝ մեղադրելով այս անգամ էլ Ռուսաստանի կողմից կաշառված լինելու մեջ: Ես հասկանում եմ նրա հոգեվիճակը, որ երբ կոռուպցիա բառ է լսում, ընկնում է ցնցակաթվածների մեջ, բայց դա նրան իրավունք չէր վերապահում անջատել իմ եւ մեր պատվիրակության անդամի խոսափողը»:

Սեղմեք նայելու համար
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1236 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ