Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր մազերի մասին

23:57, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր մազերի մասին

Գիտե՞ք արդյոք, որ գլխամաշկի վրա աճում է 100 000 մարզ, իսկ առաջին շամպունն արտադրվել է միայն 1952 թվականին։ Դե ինչ, տես՝ ուրիշ ինչ գաղտնիքներ ունեն քո մազերը։

Մազերն օրգանիզմում երկրորդ ամենից շատ աճող հյուսվածքն են ողնուղեղից հետո։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ մազերն ավելի արագ են աճում, քան կանանց։ Եվ տղամարդու մազն ավելի հաստ է, քան կնոջինը։

Չնայած ամրացած այն կարծիքին, թե մազերը կտրելը նպաստում է դրանց աճին, սանրվածքը չի ազդում ո՛չ մազերի, ո՛չ դրանց կառուցվածքի փոփոխության վրա։

Միջինում յուրաքանչյուր մազափունջ ապրում է 5.5 տարի։

Մեկ մազը 0.02-0.04 մմ հաստություն ունի, ուստի 1 մմ հաստությամբ փունջը կարող է ունենալ 20-50 մազ։

Միջինում գլխամաշկի վրա աճում է 100 000 մազ։ Կարմրահերների մոտ այդ թիվը 80 հազար է, իսկ շիկահերների մոտ՝ 120 հազար։

Մազն ունի որոշակի ամրություն, եւ մեկ մազը դիմանում է մինչեւ 100 գրամ ծանրության։ Իսկ մազի ամբողջ կապը կդիմանա մինչեւ 120 տոննա քաշի, որը հավասար է 2 աֆրիկյան փղերի ծանությանը։

Օրական աճում է մազերի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսը «հանգստանում» է։ Մազերն օրական աճում են 0.3-0.5 մմ, դա ամսական մոտավորապես 1-1.5 սմ է, իսկ տարեկան՝ 12-15 սմ։ Ասիական ռասայի ներկայացուցիչների մոտ մազերն ավելի արագ են աճում եւ ավելի էլաստիկ են, իսկ աֆրիկացիների մազերն ավելի փխրուն են, քան մերը, եւ ավելի դանդաղ են աճում։

Աշխարհում ամենաերկար մազերն ունեցել է մի հնդկուհի, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա մազերի երկարությունը հասնում էր 4 մետրի։

Օրական մոտ 100 մազի կորուստը նորմալ է։ Երեխաներն օրական կորցնում են միջինում 90 մազ, իսկ ծերերը՝ 120։

Մազերի տարիքային փոփոխությունները կախված են ռասայից։ Օրինակ՝ լատինամերիկացիները սկսում են ճերմակել միջինում 34 տարեկանից, իսկ ասիացիներն ու աֆրիկացիները՝ 47–ից։ Սակայն վիճակագրության համաձայն՝ ասիացիներն ավելի քիչ են հակված ճաղատանալու, քան աֆրիկացիներն ու եվրոպացիները։

Վահանաձեւ գեղձի դիսբալանսը եւ երկաթի դեֆիցիտը մազաթափության պատճառ են դառնում։ Սրանք ուղղելի պատճառներ են, այսինքն՝ խնդիրը լուծելու դեպքում մազերի աճը վերականգնվում է։ Ժամանակավոր մազաթափությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խախտումներով կամ էքստրեմալ դիսբալանսով։

Սխալ է այն կարծիքը, թե ճաղատացումը ժառանգաբար է փոխանցվում միայն մոր կողմից։ Այն կարող է փոխանցվել ծնողներից յուրաքանչյուրից։

Ծննդաբերությունից հետո մազաթափությունը բնական երեւույթ է։ Կնոջ օրգանիզմը հղիության ժամանակ արտադրում է մեծ քանակությամբ էստրոգեն կանացի հորմոն, որի ազդեցության տակ մազարմատները աճի փուլ են անցնում։ Ծննդաբերությունից հետո հորմոնալ բալանսը վերականգնվում է, եւ մազարմատները կտրուկ անցնում են մահանալու փուլ, ինչի պատճառով երեխա ունենալուց հետո 2-3 ամիս մազերը սկսում են շատ թափվել

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1303 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ