Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր զարգացումներ` Իշխան Զաքարյանի շուրջ

13:04, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Հետաքրքիր զարգացումներ` Իշխան Զաքարյանի շուրջ

2017թ. խորհրդարանական բախտորոշ ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Քաղաքական ուժերը և գործիչները, որոնք հավակնում են գալիք տարվա ապրիլից հետո հայտնվել Ազգային ժողովում, լայն թափով նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Այս համատեքստում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակվում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի մասին` այս կամ այն քաղաքական ուժին անդամակցելու և ընտրություններին նոր կարգավիճակով մասնակցելու շուրջ:


     Լուրեր են պտտվում, որ նոյեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարին տեղի են ունենալու շրջադարձային փոփոխություններ իշխող կուսակցության ղեկավար կազմում: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն անդամակցելու է ՀՀԿ-ին և նշանակվելու է ՀՀԿ փոխնախագահ: Պարոն Զաքարյանին է վստահվելու ՀՀԿ նախընտրական գլխավոր շտաբի պետի պատասխանատու պաշտոնը: Թեմայի շուրջ այլ տեղեկություններ ի հայտ գալուն պես խոստանում եմ ներկայացնել դրանք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3584 | 0 | 0
Facebook