Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Աֆորիզմներ

22:57, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Աֆորիզմներ

Արեք այնպես, որ երազանքը հոշոտի ձեր կյանքը, որպեսզի կյանքը չհոշոտի ձեր երազանքը: Սենտ Էկզյուպերի

Ինքնակենսագրություն – հորինված պատմություն, որը գրվել է փաստերին քաջատեղյակ մարդու կողմից:

Ինքնակենսագրություն – մեր ծանոթների մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու հազվադեպ հնարավորություն: Ֆ Գեդալա

Դժոխք – մի վայր, որտեղ տասը պատվիրանները օրենքով հալածվում են: Գ Մենկեն

Դժոխք – անուշիկ կանանցով լի մի վայր, որտեղ ոչ մի հայելի չկա: Լ. Լևինսոն

Դժոխք – դա կյանքն է այս մարմնով, որը, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան անգոյությունը: Ա. Քամյու

Դժոխք – դա անդուր հոտ արձակող մի վայր է, որտեղ ոչ մեկը մյուսին չի սիրում: Մայր Թերեզա

Դժոխք – Դա դրախտի արարման առաջին անհաջող փորձն է:

Մոլեխաղն ագահության զավակն է, անարդարության քույրը և չարամտության մայրը: Ջորջ Վաշինգթոն

Դերասան – դա այն մարդն է, որն իր իսկական տարիքն հայտնում է միայն պատերազմի ժամանակ: Պ. Վիկտոր

Դերասանները նմանվում են այն երեխաներին, որոնց աճը կանգ է առել: Ի. Աջանի

Դերասաններ ու մարմնավաճառներ- երկու հին մասնագիտություններ, որոնց սիրահարները բարոյալքման են հասցրել: Լ. Վույաքոթ
     Արքեպիսկոպոս – քրիստոնյա հոգևորական, որն ավելի բարձր աստիճանի է հասած, քան Հիսուս Քրիստոսը: Գ. Մենկեն

Աթեիզմ – դա սառույցի բարակ շերտ է, որի վրայով մարդը կարող է անցնել, բայց ամբողջական ժողովուրդն անդունդը կընկնի: Ֆրենսիս Բեկոն

Բանդիտ- նրան ճանապարներին ու մութ անկյուններում մի փնտրեք, նա հեռու չէ, նա առոք-փառոք բազմած է պետության հատկացրած գահավորակին:

Բանկիր – դա այն մարդն է, որը ձեզ անձևանոց է տալիս այն ժամանակ, երբ արևոտ եղանակ է, և ձեզնից խլում է այդ անձրևանոցն այն ժամանակ, երբ սկսում է անձրև տեղալ: Բ.Հոուպ

Աղքատությունը միակ լուծն է, որը մարդը որքան երկար է կրում, այնքան այն ավելի է ծանրանում: Ժան Պոլ

Աղքատությունը ոչ թե ունեցվածքի նվազումն է, այլ անհագության ավելացումը: Պլատոն

Աղքատությունը երկրում անկարգության արմատն է: Մո Ցզի

Աղքատությունը մեղք չէ: Հերբերտ

Աղքատությունն արատ չէ. եթե այն արատ լիներ, մարդիկ դրանից չէին ամաչի: Ջերոմ

Աղքատությունն այնպիսի վիճակ է, որի դեպքում առատաձետնությունը բարերար է դառնում: Ա. Քամյու

Աղքատությունն արատ չէ, բայց դա միակ բանն է, որ կարելի է հօգուտ նրա ասել:

Աղքատություն և հարստություն՝ համենատելի մեղքեր: Վ. Հյուգո

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2566 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ