Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՀՊԱՐՏ ՀԱՅԱՑՔՈՎ ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

16:11, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
ՀՊԱՐՏ ՀԱՅԱՑՔՈՎ ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում 2016թ. հոկտեմբերի 7-ին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հրավիրվել և պարգևների են արժանացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ուսուցիչները: Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հուշամեդալներով, որոնք հանձնել է ԱԺ փոխնախախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուսուցիչներին պարգևներ է հանձնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է միջոցառման` նմանատիպ ձևաչափով անցկացումը: «Ուսուցչի հիմնական պարտականությունը տեսակի շարունակությունն է: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Գյուստաֆ Լեբոն` ողջերի իրական տերը մահացածներն են: Երբ մենք մեծարում, կարևորում և արժևորում ենք անցյալը և մեր հերոսներին, ապա ապագային և մեր երազանքի կատարմանը կարող ենք նայել ավելի հպարտ հայացքով: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կարողանում են այս կարևոր գաղափարախոսությունը մեր դպրոցներում պահել, պահպանել և փոխանցել սերունդներին», -մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը:

Կրթության, ռազմահայրենասիրական դաստիրակության գործում ներդրած մեծ ավանդի համար և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ ԿԳՆ ոսկե հուշամեդալով է պարգևատրվել նաև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Արսենի Բաղդասարյանը:

Դպրոցի ողջ կոլեկտիվը՝ հանձին տնօրեն Համլետ Խումարյանի, սրտանց շնորհավորում է սիրելի ուսուցչուհուն, մաղթում անսպառ եռանդ, ստեղծագործ միտք, ուժ և կորով՝ պատվով շարունակելու իր ազգանվեր առաքելությունը:


    

Նյութը՝ edu.am կայքից

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
492 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ