Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԹՌԻՉՔԸ ԲԱՔՈՒ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
12:13, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԹՌԻՉՔԸ ԲԱՔՈՒ

Պատերազմը ավարտվածա համարվում, երբ կռվող կողմերի մեջ կնքվումա հաշտության պայմանագիր: Մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի մեջ չկնքվեց նման պայմանագիր էն պատճառով, քանի որ ամեն մի հակամարտող կողմի հետևում գտնվում էին երրորդ ու չորրորդ՝ աշխարհաքաղաքական է՛լ ավելի հզոր հակամարտող կողմեր:
    

Կարևորա հասկանալ հետևյալը:
    

Ռուսաստանը ուզումա պատերազմը ավարտվի իրա ազդեցության պահպանմամբ: Արևմուտքը՝ հակառակը, ուզումա պատերազմը ավարտվի ռուսական ազդեցության լիկվիդացմամբ:
    

Ռուսաստանը չի ուզում կորցնի ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր հանդիսացող Ադրբեջանին, որի համար առաջարկումա Հայաստանին հաշտություն՝ փոխզիջումների ճանապարհով: Բայց Հայաստանը ղեկավարող թալանչի խմբավորումը իրա գլխավոր դիրիժորով չի՛ գնում փոխզիջումների ու սպառնումա հակառուսական շանտաժներով՝ դիմելով բաց տեքստով Արևմուտքին զենքի մատակարարման համար: Արևմուտքն էլ՝ ողջունումա էդ, քանի որ նպատակնա՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Թե ում ձեռներով՝ երկրորդական հարցա: Էսա պատճառը, որ Ռուսաստանն էլ մեծացնումա Ադրբեջանին ռազմական մատակարարումները:
    

Էս վիճակը փակուղիյա ու կործանարարա հայ ժողովրդի համար:
    

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ մեկնա. պատերազմի շարունակվելը ձեռնտույա ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ու երբե՛ք ձեռնտու չի Ռուսաստանին, քանի որ վերջինս հլը որ պահպանումա իրա ազդեցությունը տարածաշրջանում ու ուզումա նման վիճակի պահպանմամբ օր առաջ հաշտություն կնքվի: Հետևաբար, հաշտության պայմանագրի կնքմամբ շահագրգռված կողմ հանդիսանումա միայն Ռուսաստանը, այլ ոչ թե Արևմուտքը:
    
     Քանի Ադրբեջանը Ռուսաստանի դեմ չի գործում, Ադրբեջանի ղեկավարության իշխանափոխության խնդիր չկա: Պրոբլեմներ Ռուսաստանի համար ստեղծումա Հայաստանի ղեկավարությունը իրա հակառուսական շանտաժներով, հետևաբար իշխանափոխությունը սկզբից պետքա կազմակերպվի Հայաստանում, որ փոխզիջումները հնարավոր դառնան:
    

Միգուցե ըստեղա պետք ման գալ սահմանադրական ՝՝բարեփոխումների՝՝ գործընթացի պատճառները, որով Սեռժը նախապատրաստումա իրա իշխանությունից հեռացումը՝ էդ ճանապարհով խուսափելով Կազանի փաստաթղթի տակ վերջնական ստորագրություն դնելուց:
    

Խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում մենակ էն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կընդունի ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ հայեցակարգը:
     Հայկական կողմը պետքա լավ հասկանա, որ էդ հայեցակարգի ընդունելուցա կախված երկրի ըլնել - չլնելը: Վերջին շրջանում ռուս - թուրքական մերձեցումը պետքա մի ինչ որ բան հուշի...
    
     Հետևաբար, շվեդաբնակ, հակակրեմլիստ Վահե Ավետյանի կողմից դեպի Բաքու թռիչքը ոչ սխալմունքա, ոչ էլ՝ դավաճանություն կամ՝ հիմարություն: Վահեյի քայլը՝ դիտավորությունա: Բաքվում, դատելով ռուսական մատակարարումների փաստից ու ընդհանուր դիրքորոշումից, վաղուց են պայմանավորվել ռուսական կողմի հետ ու վաղուց են ընդունել տարածաշրջանում ռուսական ազդեցության պահպանման հայեցակարգը: Մենակ էդ հիմքերովա ռուսական կողմը օգնում Ադրբեջանին, իսկ Հայաստանին օգնումա հիմա զուտ Սեռժի կազմակերպած հակառուսական շանտաժից դրդված: Հիշենք նաև ըստեղ Սեռժի գործակատար Վարուժան Ավետիսյանի գլխավորրած ֆեյքային հուլիսյան ՝՝ապստամբությունը՝՝ Երևանում:
     Արևմուտքի ֆինանսական հատկացումներից կախված ապազգային սրիկաները իրանց հակառուսական ատամները վաղուցվանից են ցույց տալիս ու փաստորեն Երևանի հաստագլուխներին իշխանափոխելու հիմքերը Վահե Ավետյանի համար թեև ցանկալիյա, բայց հրատապ չի, իսկ Ադրբեջանում, որդեղ էս պարզ ռուսական հայեցակարգը հասկացել ու ընդունել են՝ օրակարգայինա:
    

Վահեյի թռիչքը էս հիմքերովա մտածված, թեև, պետքա ասել, որ հետևանք չի ունենա:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     10.10.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2652 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ