Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Շերտավոր գաթա

22:25, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Շերտավոր գաթա

Բաղադրիչները՝
     Ալյուր – 500 գր (հնարավոր է՝ քիչ պետք գա)
     Կարագ – 360 գր
     Ջուր – 150 մլ
     Աղ՝ 2թ.գ.

Առանձնացնում ենք 60 գր կարագ, հալեցնում և սառեցնում:
     Մնացած 300 գր կարագը պետք է գրտնակով տափակացնել, դարձնել մոտ 0.8մմ հաստությամբ քառակուսի և յուղաթղթի (калька, пергаментная бумага) մեջ փաթաթել, արդեն թղթի վրայից կրկին գրտնակով հավասարացնել և դնել սառնարան (ոչ սառցարան): Ալյուրն աղի հետ մաղում և բլրաձև լցնում ենք սեղանին: Մեջտեղի փոսիկում լցնում ենք շատ սառը (լավ կլինի սառնարանից) ջուրը, հալած և սառեցված կարագը և արագ խմոր ենք պատրաստում:
     Գնդի տեսք ենք տալիս և վերևից խաչաձև կտրվածքներ ենք անում:
     Դնում ենք հանգստանալու՝ առանց քամու տեղում մոտ կես ժամ: Կես ժամից գրտնակում ենք խմորը՝ կտրվածքներից ստանալով 4 ծաղկի թերթիկներ: Մեջտեղի մասը թողնում ենք հաստ, քանի որ վրան քառակուսի կարագն ենք դնելու:
     Կարագը դնում ենք մեջտեղի թմբիկին, ծածկում ենք թերթիկներով և հավասար գրտնակում:
     Շատ կարևոր է, որպեսզի կարագը լինի ոչ այնքան սառը, որ չգրտնակվի, ոչ էլ այնքան փափուկ, որ սահի: Երկու դեպքում են ամեն ինչ կփչացնենք Գրտնակում ենք ուղղանկյունաձև, և ծալում երեք շերտով: Հետո մի անգամ էլ ենք արդեն ծալած խմորը գրտնակով ուղղանկյուն բացում և եռաշերտ ծալում ու դնում ենք սառնարան՝ 30 րոպեով:
     Շատ կարևոր է՝ հետևել ջերմաստիճանին, եթե շուտ հանեք, խմորը դեռ բավական սառը չլինի, կարող է պատռվել,
     Կես ժամից հանում ենք, նորից 2 անգամ գրտնակում-ծալում ենք, ու դնում սառնարան: ինչ ենք պատրաստելու խմորից: Եթե բարակ ենք հետո բացելում, օրինակ նապոլեոն և այլն էլ պետք չի երրորդ անգամ կրկնել, իսկ եթե հաստ ենք բացելու, ասենք գաթայի կամ խաչապուրիի համար, ապա կես ժամից էլի հանում ենք, երկու անգամ գրտնակում-ծալում ենք:
     Բայց օգտագործելուց առաջ առնվազն 4 ժամ խմորը պետք է հանգստանա սառնարանում, իսկ ավելի լավ է՝ողջ գիշեր:
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1694 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ