Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ԱՍՈՒՄԱ ԹԵ...

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
11:27, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ԱՍՈՒՄԱ ԹԵ...

[vid:0]Մեջբերում եմ.

«Եթե Հայաստանը պահպանի բացառապես ռուսամետ արտաքին քաղաքական կողմնորոշում, ապա կկորցնի Լեռնային Ղարաբաղը:
     Ի վերջո, ամենամեծ զենքի մատակարարը Հայաստանին Ֆրանսիան ու Գերմանիան են եղել, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են»:

Երբվանի՞ց... Երազա՞ տեսել... Թե ըտենցա հարմար հայտարարելը՝ ուրիշ բան: Բայց չի՛ կարելի էշի տեղ դնել լսարանին ըսենց կոպիտ ձևով: Էս էլ հո միջազգային իրավունքի դասընթաց չի, որից ոչ մեկը բացի իրանից գլուխ չի ՝՝հանում՝՝:

Հետո շարունակումա, թե.

«Արևմուտքին բոլորովին պետք չէ ռուսական միահեծան իշխանությունը Հարավային Կովկասում, դրա համար իրենք մեզ պատրաստ են օգնել, ոչ թե նրա համար, որ սիրում են, այլ որոշվհետև չեն ուզում, որ Ռուսաստանն այստեղ միահեծան քաղաքականություն վարի»:

Արա Պապյանը դիվանագիտորեն օգտագործումա ՝՝ԲԱՑԱՌԱՊԵՍ՝՝ բառը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը պետքա զենք ստանա ոչ միայն Ռուսաստանից, այլև Արևմուտքից՝ Նատոյից ու չմնա ռուսական մատակարարումների հույսին: Հասկանալիյա ձևակերպումը:

Փաստորեն, իրան թվումա, թե Արևմուտքի ու Հայաստանի նմանատիպ համագործակցությունը Հայաստանի շահերին կարա ծառայի: Իսկ ես քթնում եմ, որ հակառակը՝ Հայաստանը Արևմուտքի համար ընդամենը գործիք կարա ծառայի Ռուսաստանի տարածաշրջանային շահերի դեմ: Իսկ էս դեպքում ռուսական կողմը կարա կտրի իրա ռազմական մատակարարումները ու մեծ տեմպերով ՄԻԱԿՈՂՄԱՆԻ զինի Ադրբեջանին:
    
     Իսկ Ադրբեջանը պետք չի՞ Արևմուտքին: Քարտեզից մի քիչ հասկացողները կասեն, որ Ադրբեջանը ավելի կարևոր բանա իրանից ներկայացնում, քան՝ Հայաստանը: Էս դեպքում, որ Արևմուտքը կզինի Հայաստանին մինչև հաղթական ավարտը՝ խիստ կասկածելիյա: Ինձ որ հայտնիյա, որ արևմտյան դիվանագիտությունը հայանման ժողովուրդներին միշտա քցել ու օգնելա ՝՝սուզանավայյին մանևրներով՝՝: Իսկ էս տեսակ սրիկա ղեկավարությամբ ու էս հալին հասած ժողովրդով պատերազմ վարելը մինչև հաղթական ավարտ՝ հեքիաթա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     09.10.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3944 | 0 | 0
Facebook