Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում

19:56, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի փոքր կենտրոն, որտեղ վաղ առավոտից շուրջ 30 բեմերում մեկնարկել էին տարատեսակ տոնական միջոցառումները, որոնք համախմբել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների հազարավոր մարդկանց: Իրենց գոհունակությունը փոխանցելով Երևանի քաղաքապետին` մայրաքաղաքի բնակիչները նշել են, որ յուրաքանչյուր տարի անհամբերությամբ են սպասում տոնական այս օրվան, երբ մայրաքաղաքն իսկապես տոնախմբում է, արևի քաղաք Երևանի ջերմության պակաս էլ չկա: Շնորհավորելով բնակիչներին Երևանի ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Երևանի քաղաքապետը նշել է, որ քաղաքային իշխանությունների համար ամենակարևորը բնակիչների գնահատականն է: Բարձր տրամադրություն մաղթելով տոնախմբող երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին` Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մայրաքաղաքի հերթական տարեդարձի շրջանակում կազմակերպված տոնական միջոցառումները բազմաթիվ հաճելի պահեր ու անմոռանալի հուշեր կպարգևեն նրանց:

Շրջայցի ընթացքում Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետին է միացել նաև տոնական Երևանում շրջող Փարիզի քաղաքապետը: Անն Իդալգոն Տարոն Մարգարյանին է հայտնել իր տպավորությունները և ընդգծել, որ ուղղակի հիացած է` տեսնելով տոնին մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի ակտիվ մասնակցությունը: Փարիզի քաղաքապետը նաև նկատել է, որ դա ամենախոսուն փաստն է, որ Երևանի ծննդյան տարեդարձն իսկապես սպասված ու սիրված տոն է բոլորի համար:
     Շնորհակալություն հայտնելով տոնի անմիջական մասնակիցը դառնալու և ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանը եղել ու լինելու է հյուրասեր և հյուրընկալ քաղաք, որի դռները միշտ բաց են բոլորի համար:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
163 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ