Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
21:58, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
ՀԱՅԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
     Նախորրդ՝ ՝՝ՀԱՅ ՏԵՍԱԿԸ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝՝ հրապարակմանս մեջ նշեցի, որ հայի մոտ կլանային մտածողությունը սովորական վիճակա ու իրա մեջից պետականություն ստեղծելը դարերով անհնարինա դարձել զուտ կլանային մտածողության պատճառով:
    

Եթե էլիտան՝ կառավարող վերնախավը, ինքը չի պահպանում օրենքը, քանի որ իրա կլանային մտածողությունը արգելքա հանդիսանում դրա համար, ուրեմն չի էլ կարա հարկադրի իրա կառավարման ներքո գտնվող ժողովրդին շարժվել օրինապահ գիտակցությամբ: Հարկադրելու բոլոր փորձերն էլ անհաջողության են մատնվում, քանի որ կլանային սիստեմում չի՛ կարա ըլնի հետևողականություն, մանավանդ, երբ խոսքը մեծամասնության հարցերին ու օրենքի պահպանմաննա վերաբերում: Հիշացնեմ, որ կլանը օրենքինա դիմում մենակ էն ժամանակ, երբ պետքա իրա շահը պաշտպանի: Էս դեպքում ժողովուրդը հոգեբանորեն չի կարա հավատա, որ օրենքը բոլորի համարա, էդ թվում և՝ իշխանավորի, ով արևմտյան, այսինքն՝ ոչ հայանման երկրներում, կառավարման պատասխանատվություն վեկալած սովորական, իրա նման քաղաքացիյա:
    

Իսկական անկախություն ձեռք կբերենք էն ժամանակ, երբ կառավարման պատասխանատվություն վերցրած մեր վերնախավը կստիպի սկզբից՝ իրան, իսկ հետո՝ ժողովրդին, պահպանել օրենքը: Ժողովրդի հավատն ու վստահությունը չունեցող երկրի իշխանությունը թույլա արտաքին հարաբերություններում, իսկ ինքնիշխանությունը ու անկախությունը չափվումա մենակ արտաքին հարաբերություններում:
    

Հայը հլը որ կատարումա իրա պարտքը, բայց մենակ՝ կլանի առաջ, հետևաբար հայի համար էս տեսակ ՝՝անկախությունը՝՝ վնասակար ու աղետաբեր էղավ:
    

Ասեմ, թե ինչի:
    

Նախկինում արտաքին թելադրանքի ուժով պահվող կարգը, ինչ տեսակ էլ որ էղելա՝ շահական - պարսկական, ռուսական - ցարական - խորհրդային, օսմանյան - սուլթանական - թուրքական, ճնշելա կլանային մտածողությունը ու հեռույա պահել նման տեսակ կառավարումից: Այսինքն, պաշտոնին գտնվող չինովնիկի, սատրապի համար չկար ու չէր էլ կարա ըլներ ԿԼԱՆ հասկացությունը, քանի որ ինքը վերջին հաշվով նշանակովի էր: Նման չինովնիկը ընդամենը իրա պաշտոնին գտնվող մասնավոր անձ էր, ով պետքա ճշտորեն կատարեր իրա պարտականությունները, որպիսի պահպաներ իրա պաշտոնը, իսկ անհաջող պաշտոնավարման դեպքում կփոխարինվեր ՎԵՐևԻՑ տեղնուտեղը մի ուրիշով: Եթե էսօր չկա արտաքին թելադրանքը, ուրեմն չկա և կլանա - թայֆայական սիստեմին զսպող ուժը: Ներքուստ էլ, ժողովուրդը չի կարողանում հաղթահարել կլանային մտածողությունը, քանի որ ուղեղը իրա չի կարում մաքրի:
    
     Վաղուց են հայկական բուհերում սովորում օրենքի ու իրավունքի պատմություն, հազար ու մի նեղ իրավագիտական - հասարակագիտական առարկաներ, բայց հայեցակարգային առումով ոչինչ չի փոխվում: Սովորում են, որ թվանշան ստանան, որ դիպլոմի գույնը կարմիր ըլնի: Իսկ հասարակական կյանքում կիրառելու գիտակցականություն ըտենց էլ չի ձևավորվում:
    

Պետքա մտածել, որ կրթական համակարգում կրթության կազմակերպման ՄԵԹՈԴԱԿԱՆ հիմքերն են «սխալ» գիտակցության մեջ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ՝ օրենքի ու իրավունքի իձեաների ամրապնդման համար: Կրթական սիստեմն էլ ոնց նախկինում, ընենց էլ՝ ներկայում, շարունակումա գտնվել իշխող կլանի ուժեղ հսկողության տակ, որով փագվումա կլանային մտածողության շղթան ու ամեն բան ընթանումա նույն ձևով:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     07.10.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4543 | 0 | 0
Facebook