Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ամերիկաբնակ գրականագետ և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

23:14, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ամերիկաբնակ գրականագետ և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:
     Ժան Պոլ Սարտր

Լավագույն գրքերն այն գրքերն են, որոնք բարձրաձանում են այնպիսի թեմաների մասին, որոնք արդիական են տվյալ ժամանակահատվածում և հավերժական բոլոր ժամանակների համար:

Սեպտմեբերի 29-ին հենց այսպիսի հետաքրքիր գրքերից մեկի քննարկումն էր նախաձեռնել Երիտասարդ պատմագետների ասոցացիա հասարակական կազմակերպությունը:
     Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրք արդեն մեծ ճանաչում ունի ընթարցասեր հասարակության շրջանում: Եվ սա շնորհիվ գրքի թարգմանչուհու՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի, ով հայալեզու ընթերցողի սեղանին է դրել գեղարվեստական բարձր արվեստով թարգմանված այս չքնաղ վեպը:
     Վեպը մարդկային հիշողության մասին է, հիշողության, որ տասնամյակներ անց էլ սթափ է պահում մարդու միտքը և ստիպում հիշել իր անցյալը: Իսկ տվյալ գրքում վեպի հերոսը նախկին ժանդարմ է, որի ուղեկցությամբ հայ տեղահանվածների շարքերը գնում էին դեպի սպանդ ու մահ…

Միջոցառումն սկսվեց կոմիտասյան հոգեպարար մեղեդիների կատարարմամբ: Իսկ կատարողը ՆԱրէ երգչախումբն էր:
     Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊԱ հկ նախագահ Լիլիթ Մկրտչյանը, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումները:
     Գրքի թարգմանչուհին հանգամանալից խոսեց գրքի թարգմանության նախաձեռնության, հեղինակի, վեպում արծարծված խնդիրների մասին:
     Դրան հաջորդեց բուռն քննարկումը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ բոլորն ուզում էին խոսել, քանի որ թեման հուզում և հետաքրքրում էր բոլորին: Ծավալվեց առողջ և հետաքրքիր բանավեճ-քննարկում:
     Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը ներկայացրեց գրքի վերաբերյալ իր դիտարկումները՝ նշելով, որ գրքում կան հատուկ գաղափարներ՝ ուղղված թուրք ժողովրդին:
     Հավելենք, որ միջոցառմանն աջակցել էր Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4919 | 0 | 0
Facebook