Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

13:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

2016թ. սեպտեմբերի 24-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Բ դասարանում /դասղեկ՝ Լ. Կիրակոսյան/ անցկացվեց դասղեկի ժամ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Դասի ընթացքում աշակերտները անդրադարձան Հայաստանի անցած դժվար ճանապարհին, նրա բազմաթիվ քաջ հերոսներին, զենք դարձած մշակութային արժեքներին: Ներկայացվեցին Հայաստանի խորհրդանիշերը որպես նրա բազմադարյա պատմության խորհրդավոր էջեր:

Աշակերտները կատարեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ: Հայ մեծերի խոսքերով խրատներ տրվեցին աշակերտներին, հատուկ ուշադրություն դարձրեցին քառօրյա պատերազմին ու մեր նորօրյա հերոսներին, փառաբանեցին նրանց անձնազոհ քաջագործությունները: Դասն ավարտեցին խաղաղության կոչով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3638 | 0 | 0
Facebook