Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկի համարում զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով դիմակավորված 2, իսկ որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 5 տղամարդ աստղից գողացել են միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդեր:
Ինչպես նշում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրի, հարձակման հետևանքով 35-ամյա աստղը կամ որևէ այլ անձ չեն տուժել:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ հարձակվողները եղել են դիմակներով և ոստիկանների պես հագնված:
Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել է համերգն ու մեկնել Փարիզ: