Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ բացահայտեցին գիտնականները՝ համակարգչային խաղերի եւ թենիսի մասին

10:36, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչ բացահայտեցին գիտնականները՝ համակարգչային խաղերի եւ թենիսի մասին
     Համակարգչային խաղերը նախկինում վնասակար զբաղմունք էին համարում, որը մարդկանց վրա վատ էր անդրադառնում: Մինչդեռ այժմ ավելի ու ավելի մեծ թվով գիտնականներ են սկսել մտածել դրանց օգտակարության մասին, փոխանցում է Planet-today-ը:
    
     Հերթական ապացույցն են հայտնաբերել Թեքսասի ինստիտուտի հետազոտողները: Նրանք պարզել են, որ համակարգչային խաղերը, ինչպես եւ թենիսը, դրականորեն են ազդում հիշողության վրա եւ նպաստում են մտապահմանը:
    
     Հարցն այն է, որ այդ խաղերով զբաղվելու ժամանակ ուղեղը հատուկ քիմիկատներ է արտադրում: Հենց դրանք են նպաստում, որ մարդն սկսի տեղեկատվությունն ավելի լավ մտապահել:
    
     Այդ պատճառով համակարգչային խաղերը եւ թենիսը կարող են ոչ միայն ուղեղի հաճույքի ակունքները խթանել: Ճիշտ մոտեցման դեպքում դրանք կարելի է օգտագործել ինքնազարգացման համար, ըստ որում՝ ոչ միայն մտավոր, այլեւ անհատականության:
    
     Զանազան իրավիճակների խթանումը օգնում է հմտություններով օժտվել, որոնք անհրաժեշտ են իրական կյանքում: Սակայն գիտնականները շեշտում են, որ դրան անհրաժեշտ է հատկապես տրամադրվել, այլապես խաղը հաճելի զգացողություններ կպարգեւի, բայց ոչ ավելին:
    
     Եվ, բնականաբար, ամեն ինչ պետք է չափավոր լինի: Վիրտուալ իրականությունը կարելի է համադրել թարմ օդի հետ, ինչպես նաեւ բավարար չափով հանգստանալ եւ քունն առնել: Այդ դեպքում հնարավոր է լավագույն արդյունքների հասնել:
    
     Հ.Գ.
     Համակարգչով շատ խաղալը ազդում է երեխաների վրա, որն էլ պատճառ է դառնում ագրեսիվ լինելուն։
Աղբյուրը` haystar.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4991 | 0 | 0
Facebook