Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ՏԵՍԱԿԸ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:58, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
ՀԱՅ ՏԵՍԱԿԸ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայը ո՛չ գերմարդա ո՛չ էլ` բացառիկ տեսակա երկիր մոլորակի ժողովուրդների մեջ: Ավելին, հայը շատ ու շատ հզոր պետություններ ստեղծած ժողովուրդների մեջ համեմատաբար թույլ տեսակա, քանի որ անկարգապահա: Եթե հայը իրան էսօր թագավորա երևակայում, էդ արդյունքա նրա, որ ըտենցա ներշնչվել ոմն էզոթերիստների, վայ - պատմաբանների, գաղափարախոսների ու այլ կատեգորիայի սրիկաների խմբի կողմից:
    
    

Հարցի ցավոտ ու թույլ կողմը իրա բնավորության մեջնա: Հայի բնավորությունը իրա ապրած հասարակական - տնտեսական ինքնատիպ կացութաձևի արդյունքա:
    
     Լեռնային ու կիսալեռնային գոտիներում ապրող հային հատուկա էղել կլանային համակարգով ապրելը, ինչը հայի բնավորության մեջ մտցրելա կլանային մտածողությունը: Էս տեսակ կացութաձևում անհնարա դեմոկրատական կոչվող էն ընթացակարգերը ու կառավարումը, որոնք տեղի են ունենում արևմտյան երկրներում: Էսա պատճառը, որ իշխանության մի որևէ օղակում հայտնված հայը մտածումա ոչ թե օրենք պահպանելու, հանրության՝ ամբողջի, այլ մենակ՝ սեփական անձի ու կլանի շահերի մասին: Իսկ օրենքից օգտվումա էն ժամանակ, երբ պետքա՝ իրա կլանի շահերը պաշտպանի:

Հետևաբար, հայի մոտ պաշտոնը մի՛շտա չարաշահվում: Հայը սխալա հասկանում պաշտոնը: Հայը պաշտոնը հասկանումա մենակ որպես՝ սեփական կարիքները բավարարելու միջոց:
    
     Հետևաբար, ըտեղ խոսք անգամ չի կարա գնա համայնքի կամ պետական բյուջեյի միջոցները չլափելու մասին: Լափվումա, ու էդ օրինաչափությունից հելնելով՝ կշարունակվի լափվել, քանի որ կլանը միշտ ագահա: Եթե որևէ մեկն էլ պատահաբար հայտնվումա իշխանության որևէ օղակին, ում մտածողությունը կլանային չի, ապա տվյալ անձը հոշոտվումա տեղնուտեղը՝ իրան իշխանության բերած կլանի կողմից, քանի որ կլանը նաև՝ էգոիտականա. քայլ աջը, կամ քայլ ձախը համարվումա դավաճանություն: Կլանի կողմից ղեկավար կարգված անձի համար չի կարա ըլնի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾ հասկացությունը, քանի որ կլանը դիտարկումա էդ որպես՝ մտնել սեփական գրպանը: Կլանը ժողովրդին դիտարկումա որպես իրան սպսասարկու ստրկական միջոցի: Էս պատճառով էլ ցանկացած խելացի նախաձեռնություն հանուն մեծամասնության կամ անտեսվում - արհամարհվումա, կամ՝ պատժվումա:
    
    

(շարունակելի)
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     02.10.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4146 | 0 | 0
Facebook