Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունեն բոլորիս ուշադրության և հոգատարության կարիքը. Տ. Մարգարյան

Maria Baraghamyan
Հեղինակ`
Maria Baraghamyan
21:05, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունեն բոլորիս ուշադրության և հոգատարության կարիքը. Տ. Մարգարյան
     Տարեցների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է:
     Առիթից օգտվելով ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնենք այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունեն բոլորիս ուշադրության և հոգատարության կարիքը, արժանի են լինել սիրված, շրջապատված ջերմությամբ։

Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին:
     Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի:

»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4172 | 0 | 0
Facebook