Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

armchessfond
Հեղինակ`
armchessfond
22:45, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային մեծերի խոսքերը հայ ազգի մասին սկսելով «Աշխարհը հայերի մասին» խորագիրը:

Մենք պետք է ընդունենք, որ այս ազգը խելացի և քաջ է, ձգտում է յուրացնել քաղաքակիրթ աշխարհի բարձր գաղափարները, ինչքան իր հանճարեղությամբ, այնքան էլ իր նմանը չունեցող տանջանքների կրելով նա վաստակել է իր տեղը ազգերի մեջ… Ազգը, որ չի ուզում մահանալ, երբեք չի մահանա:

Ա. Ֆրանս


    

Հայ ազգի պատմությունը – ամբողջությամբ փորձարկում է: Գոյապահպանության փորձարկում:

Ֆ. Նանսեն


    

Հայը մի ազգ է, որ կարողանում է պահպանել և փոխանցել սերնդեսերունդ սրբազան հարգանքը ձեռագրերի նկատմամբ, իսկ երբեմն նաև արյամբ գրված գրքերի հանդեպ…Դա մշակութային մի ահռելի գանահատական է և անբեկանելի վկայությունը իր արմատների հանդեպ անվերապահ սիրո:

Ռ. Գազմատով


    

Բոլոր մասնագիտություններում` առևտրում, արտադրություններում և պետական պաշտոններում հայերը չունեն մրցակից, և գործունեության ծանրակշիռ ոլորտը աբողջությամբ նրանց ձեռքում է:

Ս. Լինչ


    

Արդյոք մենք շատ կենդանի ազգեր գիտենք, ինչպիսին հայերն են, ում մասին կարող ենք ասել. նրանք մեծ դեր են խաղացել պատմության մեջ սկսած Ասորիների և Բաբելոնի ժամանակներից, այնուհետև Աքեմենյան Պարսկաստանի և Աթենքի, Սպարտայի և այլ հին հունական քաղաք-պետությունների միջև պատերազմների ժամանակներից…Պարադոկսալ չի արդյոք, որ դարերով ինքնուրույնությունից զրկված լինելով, քայքայված տնտեսությամբ, սփռված ամբողջ աշխարհով մեկ այդ ազգը կարողացել է անաղարտ պահել իր լեզուն, պահպանել իր հոգևոր հարստությունները, մշակութային ավնդույթները:

Ռեժիսոր, դրամատուրգ և գրող Կիմա Բակշի


    

Հայերը "մեծ անցյալով ազգ են"
     Այդ հինավուրց մշակույթով և հանճարեղ ազգը պաշտոնապես հայտարարվեց քրիստոնյա Տրդատ արքայի կողմից մ.թ. 305 թվականին. դա հարյուր տարի առաջ էր այն բանից երբ հռոմեական կայսր Կոնստանտինը զարդարեց իր խորհրդանիշները խաչով: Այդ պահից սկսած հայերը, չնայած ահավոր զրկանքներին, պահպանում են իրենց հավատը, նույնիսկ այսօր էլ հաստատուն կառչած են քրիստոնեական հավատին:

Ջեյմս Բրայս


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
19130 | 0 | 0
Facebook