Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Ալյանսը" համախմբել է Գյումրեցի երիտասարդներին:

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
01:26, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
"Ալյանսը" համախմբել է Գյումրեցի երիտասարդներին:

Այս կիրակի Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները եւ դրան մասնակցելու հայտ ներկայացրած «Ալյանս» կուսակցության ներկայացվածությունը իսկզբանե խառնեց տեղական ու կենտրոնական իշխանությունների խաղաքարտերը: Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկն ու հատկապես նախընտրական քարոզարշավի բուն ընթացքում իշխանությունների համար շատ անսպասելի «Ալյանսը» սկսեց մեծ մասսայականություն վայելել Գյումրիում, ինչի ապացույց են «Ալյանսի» Գյումրու գրասենյակների մեծաթիվ այցելունելը և մասսայական հավաքները Գյումրիում: Գյումրեցիներին, ովքեր տարիներ շարունակ ստացել էին տարատեսակ խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չէին դարձել, մտագոհում էին բազմաթիվ հարցեր, խնդիրներ, որոնց լուծումը նրանք տեսնում էին այցելելով կուսակցության տարածքային գրասենյակներ, բարձրացնում հարցեր՝ ստանում պատասխաններ, իսկ ապագայում նաեւ կոնկրետ լուծումներ:


    

«Ալյանսի» ակտիվացման առաջին իսկ օրվանից, իշխանությունները իր տեղի սատելիտների հետ միասին լայնածավալ հակաքարոզչական արշավ սկսեց ծավալել կուսակցության դեմ, իսկ դրա դիմաց «Ալյանսը» ներկայացնում էր իր ծրագրերն ու գյումրեցիների հետ կնքվող իր պայմանագիրը: Տասներկու կետից բաղկացած պայմանագիրը էականորեն տարբերվում է դատարկ խոստումներից: Պայմանագրի կնքումով ըստ էության գնդակը հայտնվում է քաղաքացու, տվյալ պարագայում գյումրեցու դաշտում: Բազմաթիվ խնդիրներ, եւ դրանց լուծման իրական ճանապարհներ, փոփոխությունների սկիզբ, որը դրվելու է Գյումրիից:


    

Գյումրիի ամենատարբեր տարիքի և սոցիալական խավի երիտասարդությունը հույս տեսավ «Ալյանս» կուսակցության ծրագրերի հետ և առաջիկա ՏԻՄ ընտրություններին շատերը հավաստիացրեցին, որ լինելու են «Ալյանս» կուսակցության կողքին: «Ալյանս» -ի պայմանագիրը երիտասարդների համար մեծ հնարավորություն է արթնացրել աշխատելու և բարելավելու սիրելի քաղաքը և լուծելու Գյումրիի առջև կանգնած բազմաթիվ խնդիրները:

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2189 | 0 | 0
Facebook