Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Սերը հաղթեց (18+)

16:37, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Սերը հաղթեց (18+)
     Դպրոցական տարիներից թաքուն սիրում էի մի տղայի: Նա նույնպես անտարբեր չէր իմ նկատմամբ: Այն ժամանակ չէիք հասկանում, թե ինչ է սերը: Տարիների ընթացքում, հասունության հետ, սկսեցինք հասկանալ: Ավարտական դասարանում արդեն օրիորդ էի դարձել, իսկ նա` տղամարդ: Դպրոցն ավարտելուց հետո միայն մենք սկսեցինք բավարարվել համբուրվելով: Երբ լսեցի սիրած տղայիս բանակ մեկնելու մասին, խոր ապրումներ ունեցա: Բանակ մեկնելուց առաջ նա հանդիպեց ինձ, ապսպրելով, որ սպասեմ իրեն: Ես խոստացա նրան: Այդ օրն էլ նա ինձ հետ ունեցավ առաջին սեռական հարաբերությունը:
     Տանջվում էի: Ուզում էի գնալ ու նրա հետ հանդիպել, սակայն շատ հեռու էր: Ընկել էի սևամաղձության գիրկը: Մենակ էի մնում, խուսափում ընկերուհիներիս հետ շփվելուց, որն անհանգստացնում էր ծնողներիս: Քաղաքից հորաքույրս եկավ մի 30 տարեկանին մոտ տղայի հետ: Պատահաբար լսեցի, թե ինչ էր նա խոսում ծնողներիս հետ:
     -Ձեր աղջիկը հոգեկան հիվանդություն կստանա, պետք է փրկել նրան, անհապաղ պետք է ամուսնացնել: Այս երիտասրդը իմ հարևանի տղան է, Ռուսաստանից եկել և աղջիկ է փնտրում ամուսնության նպատակով: Լավ ընտանիք են, ունևոր, թող աղջիկը գնա ու վայելի կյանքը:
     -Ես համաձայն եմ, -վրա բերեց հայրս:
     Լսելով այս բոլորը, ես ավելի գրգռվեցի, լաց եղա, սակայն ծնողներս համաձայնություն տվեցին, տղայի հետն էլ որոշեցին նշանադրության օրը: Գլուխս կորցրել էի: Հարազատներս ինձ չէին հասկանում:
     Մի օր, երբ լվացքն էի փռում պարանին, զգացի, որ մեկը հետևի կողմից փարվեց պարանոցիս ու սկսեց համբուրել այն: Դժվարությամբ շուռ գալով, նկատեցի սիրածիս դեմքը: Թվում էր, թե երազ էր: Իմանալով իմ նշանադրության մասին, նա դիմել էր իր հրամանատարին, ով արձակուրդ էր տրամադրել:
     Չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ: Ես համբուրում էի նրան, ինչպես կովն է լիզում իր նորածին հորթին: Պատշգամբում, անկախ իմ կամքից, տրվեցի նրան: Նրա գնալուց հետո, երբ մայրս տուն եկավ, , այդ մասին պատմեցի նրան: Չէի զղջում կատարվածի համար: Սիրում էի նրան: Չնայած նրան, որ ծնողներիս սրտով չէր, սակայն փորձեցին հաշտվել կատարվածի հետ: Հաջորդ օրը կրկին հանդիպեցի սիրած տղայիս հետ: 10 օր շարունակ մենք ապրեցինք երանելի օրեր: Իսկ երբ նա գնաց, ինձ թվաց, թե աշխարհը կրկին շուռ եկավ:
     Մի քանի ամիս հետո զգացի, որ ես հղի եմ: Այս անգամ ես գնացի նրան տեսակցության և հայտնեցի նորությունը: Նա շատ ուրախացավ: Երբ հետ վերադարձա, նրա ծնողները եկան ու ինձ իրենց տուն տարան: Ծնվեց իմ որդին, իսկ նրա հոր ծառայությանը ամիսներ էին մնացել: Նա զորացրվեց և մենք շարունակեցինք ապրել լիարժեք կյանքով:
     Սերը հաղթեց:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
1
4481 | 0 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ