Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս չստացված բաների մասին պաթոսով գրեմ

21:26, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Ինչպե՞ս չստացված բաների մասին պաթոսով գրեմ
     Ինչպե՞ս չստացված բաների մասին պաթոսով գրեմ,
     Կիսաբաց մի դուռ ծածկել ես վաղուց, ա՜խ, ինչո՞ւ հրեմ,
     Թագուհու նման ապրեցիր վերջին այս հազար տարին,
     Սիրո մեջ՝ ժլատ, խորամանկելով, թե սա է բարին:
     Անմնացորդ ես… Սիրտս՝ հատատեղ, և ցավս ես հատել,
     Եվ ինձ նմանին, անգամ երազում, չես փորձել ատել,
     Հպատակներիդ ո՞ր սիրո համար ոտքերդ ընկա,
     Երբ քեզ թվում էր՝ արհամարհվածին մահն էլ է ընծա:
     Ես իմ հուշերից ցանկահարույց քո պատկերն եմ ջնջում,
     Հիմա պարզապես սիրահարվածի պես չեմ անրջում,
     Գինի խմելու այլ պատրվակ եմ այսպես հորինում,
     Հարբած կրկնակիս բերանքսիվայր եմ նաև որոնում:
     Իսկ քեզ թվում էր, թե ուշքս վրաս հոգիս դուրս կածեմ,
     Քեզ թե չսիրեմ, գոնե անուշունց, սակայն կանիծեմ,
     Ես էլ չգիտեմ, մի՞թե մեռնելը այսպես է լինում,
     Քեզ էլ եմ կոնծում և հետակորույս թասիս մեջ կորչում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3632 | 0 | 0
Facebook