Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղինե, դու էլ շնացող կին ես

21:24, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Հեղինե, դու էլ շնացող կին ես
     Տրոյայի մեջ,
     Նաև ամենուր շնացող կնկան
     Բերանից բերան մլուլ են անում,
     Բաղդատելի է ձայնը շնկշնկան,
     Թե չեն մեծարում, չեն էլ ծանակում:
     Նախորդած օրվա դրվածքն է փոխվել,
     Ի՞նչ երնեկ ասենք անցած բարքերին,
     Էլ տանուտեր չի զառամյալ քյոխվեն,
     Որ ապավինենք նրա ջանքերին:
     Հիմա ամեն բան առնում, տալիս են,
     Վերադիրն ի՞նչ է, գին կա սահմանված,
     Տրոյայի մեջ ոմանք Պարիս են,
     Բարի անունն է աճուրդի հանված:
     Հեկաբեն որդուն ծառախիտ արեց,
     Որն Աքիլլեսին այնուհետ խոցեց,
     Թե Աթենասը ինչ թակարդ լարեց,
     Հերան պատումիս մութ կողմը լրեց:
     Աֆրոդիտեն էր ամենքից սիրուն,
     Ոսկե խնձորը նրան էր հասել,
     Ես Հեղինեին այլ կերպ եմ սիրում,
     Դիցուհիների շարքում եմ դասել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3918 | 0 | 0
Facebook