Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉԱ՞ ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՒ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
16:36, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
ԻՆՉԱ՞ ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՒ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ

՝՝Երկու տարի կառավարում եք, հազարավոր օրենքներ եք ընդունել, երկիր եք կոչվում, կնիք ու դրոշ ունեք... Խելքը գլխին մի բան արե՞լ եք, մի խոսք ասե՞լ եք, մի վերք բուժե՞լ եք... Միթե՛ չեք տեսնում, որ սա վերջն է, որ վաղը Հայաստան էլ չի՛ լինի: Հեռացե՛ք, Աստծու սիրուն հեռացե՛ք առանց արյունի, մի անգամ գոնե մարդ եղեք, մի անգամ՝ խոհեմ եղեք, մի անգամ՝ ՄՏԱԾԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ: Իմ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ պարզ է՝ փրկել գոնե այս մնացածը՝՝:
    
     Տեղադրեք 2 տարվա փոխարեն 25 տարի բառերը ու կնկատեք, որ խոսքերը արդիական են, ոչինչ չի փոխվել:
    
     ՝՝Սարոյան Եղբայրներ՝՝ հրաշալի ֆիլմը բոլշևիզմի հայեցակարգի մասինա: Նայե՛ք՝ ուշադրություն դարձնելով հերոսներից բոլշևիկ Հայկի (Ֆրունզե Դովլաթյան) մենախոսութանը դաշնակցական խմբապետերի ու գնդապետ Սուրմելյանի (Բաբկեն Ներսիսյան) առաջ:

Հիմա, երբ ոմանք իրանց տգիտության պատճառով վատ իմաստով օգտագործում են ԲՈԼՇԵՎԻԿ տերմինը՝ իբր փորձելով ոմն մի անարժանի պիտակավորել, թող նախ մի քիչ գիրք կարդան, կամ գոնե՝ կինո նայեն:

Բոլշևիզմը իձեաների ու նպատակների մի ամբողջությունա, որի հիմքում ընգածա ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ մասին մտածողությունը: Հետևաբար երբ մի անարժան մեկին բոլշևիկ են ասում, նրան ըստ էության հաճոյախոսություն են անում:
    
     Բոլշևիզմը որպես գաղափար կրող ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ, Հայաստանի համար վերջին հազար տարվա մասշտաբով էնքան շատ բան ունեն արած, որ էսօրվա խղճուկ, չտես ու էրկու ոտի վրա նոր քայլել սովորած, ջիփ քշող հաստավիզ, ցմփորիկ իշխանավորները կերազեն իրանց կեսի, կեսի ու մի քանի կես էլ շարունակ չափով մի բան արած ըլնեն ժողովրդի՝ մեծամասնության համար:
     Բոլշևիկները գործի մարդիկ էին, ոչ թե անվերջ՝ հաչալու:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     28.09.2016

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3892 | 0 | 0
Facebook