Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդյունավետ տեղական ինքնակառավարում և քաղաքացիական վերահսկողություն Գյումրիում

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:08, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Արդյունավետ տեղական ինքնակառավարում և քաղաքացիական վերահսկողություն Գյումրիում

ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի անմխիթար վիճակն առաջնահերթ պայմանավորած է ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ: Ընտրվելուց հետո ավագանու անդամները մոռանում են, որ իրենք ընդամենը մունետիկներ են, այսինքն պետք է բարձրաձայնեն ժողովրդին հուզող հարցերն ու լուծումներ գտնեն դրանց: Մասնավորապես Գյումրիում ավագանին վերածվել է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿՑՈՐԴ հաստատության. ո՛չ նախաձեռնություններ է ներկայացնում, ո՛չ էլ առավել ևս հակադրվում է համայնքի ղեկավարի դիրքորոշմանը: Իսկ իրեն ընտրած քաղաքացու խնդիրներն ու դրանք լուծելու ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ վիճակում: Ավելին՝ երբ ավագանու անդամը չի տիրապետում, անգամ տեղյակ չէ իր իրավունքներից, ուրեմն ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ու իրավունքները:

Ավագանու ԱՆԳՐԱԳԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն ու համայնքային հաստատությունների աշխատակիցներն ամենաթողություն են վայելում, կարող են իրենց թույլ տալ ՏԱՐԱՏԻՊ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ (քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքից մինչև ֆինանսական յուրացումներ և կոռուպցիա): Քանի դեռ ավագանու առաջնահերթ վերահսկողական օղակը չի գործում, քաղաքապետարանի ու համայնքապատկան հաստատությունների արդյունավետ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:

Ավագանին պետք է լինի ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ԱՊԱՎԵՆԸ: Ավագանու գործունեությունն պետք է ամբողջությամբ հրապարակային լինի, ավագանու անդամները պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց կողմից կատարված աշխատանքների և նախատեսվող ձեռնարկների մասին: Անգործություն վայելող ավագանու անդամը պետք է վայր դնի իր լիազորությունները: Ավագանին պետք է մշտական աշխատանք տանի ընտրողների հետ քաղաքում առկա խնդիրների բացահայտման ու դրանց լուծումներ տալու համար: Ավագանու անդամները պետք է ի շահ Գյումրու և գյումրեցիների աշխատեն ոչ միայն իրենց օրենքով սահմանված լիազորությունների չափով, այլ ավելին՝ պետք է հանդես գան ուղերձներով, նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք կիրագործվեն պետական կառավարման կամ հասարակական այլ կառույցների մասնակցությամբ ու միջնորդությամբ:

Քաղաքապետարանի և համայնքապատկան հաստատությունների աշխատանքում պետք է ներգրավված լինեն ՄԻԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻ ԳԻՏԱԿ ԱՆՁԻՆՔ, պետք է բացառել «գումար-ծանոթ-բարեկամ» արատավոր մեխանիզմն աշխատանքի ընդունվելու ժամանակ: Քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար պետք է ներդրվի համակողմանի ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:

Գյումրեցու իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Թափանցիկ վարչարարության ապահովում և վերահսկողական մեխանիզմներ.

Քաղաքապետարանի գործունեությանն առնչվող բոլոր աշխատանքները, ծրագրերն ու ընթացակարգը առավելագույն հրապարակայնությունը կունենա (սկսած բյուջեի կատարողականից մինչև քաղաքապետարանի բաժինների ամենամսյա հաշվետվություններ): Քաղաքապետարանի աշխատանքը կդառնան ավելի համակարգված ու հիմնավորված, կբացառվի բյուրոկրատական քաշքշուկները: Ներդրված «մեկ պատուհանի» գործելաոճը կդառնա քաղաքացու համար առավել ընկալելի ու հստակ:

Ավագանու խմբակցությունների և առանձին անդամների գործունեությունը հրապարակային դարձնելու համար ավագանու բոլոր նիստները կհեռարձակվեն ուղիղ եթերով և՛ համացանցում, և՛ տեղական կամ հանրային հեռուստաընկերությամբ: Քաղաքացին հնարավորություն կունենա տեսնելու, թե ավագանու նիստերի ժամանակ արդյոք իրեն հուզող հարցերը բարձրաձայնվել են, թե ոչ:

Ավագանու նիստերին ուղիղ եթերում հետևող քաղաքացիները «Ալյանս» խմբակցության ավագանու անդամների հետ համացանցային գրագրության միջոցով ուղիղ կապի մեջ կլինեն, եթե քննարկվող հարցերի վերաբերյալ գյումրեցիները կունենա ինչ-որ հարցեր, մտահոգոթյուններ, առաջարկներ, ապա մենք անմիջապես կբարձրաձայնենք այդ մասին: Դրանով քաղաքացու ձայնը ուղղակիորեն կհնչի ավագանու նիստերին:

Քաղաքացիական տեղեկացվածության և վերահսկողության ապահովման նպատակին կծառայի «Գյումրի.info» տեղեկատվական համակարգը. տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանն առնչվող բոլոր տեղեկությունները կհրապարակվեն համացանցում, անհրաժեշտության դեպքում նաև այլ կրիչներով: «Գյումրի.info» -ում կհրապարակվեն նաև քաղաքացիների դիմումները, բողոքներն ու առաջարկները:

Կձևավորվի հատուկ հեռախոսային և համացանցային թեժ գիծ, որին հնարավորություն կտա համայնքին առնչվող ցանկացած խնդիր օպերատիվ արձանագրելու և ընթացք տալու համար: Թեժ գծի գործառույթների մեջ կմտնի նաև քաղաքացիների համար անհրաժեշտ խորհրդատվության իրականացումը: Իսկ արագ արձագանքման խումբը ցանկացած խնդրահարույց իրավիճակումներում կլինի քաղաքացու կողքին:

Արտակարգ խնայողության ռեժիմի հաստատում:

Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման համար ներդրվելու է արտակարգ խնայողության ռեժիմ, երբ ցանկացած լումա ծախսվելու է թիրախային ու հնարավորինս խնայողական տարբերակով: «Ալյանս» խմբակցությունն ավագանու իր իրավասություններն իրականացնելու է հենց այդ գերակայութան կարևորմամբ. Հնարավորինս «փոքր միջոցներով մեծ արդյունքներ» ապահովելու սկզբունքով անգամ Գյումրու համեմատաբար փոքր բյուջեով հնարավոր է մեծ աշխատանք կատարել:

Հնարավորին չափով պետք է խուսափել համայնքային աշխատանքների, ծառայությունների համար միջնորդ կազմակերպություններից՝ փոխարինելով համայնքային ենթակայության հաստատություններով և նրանց կողմից մատուցված ծառայությունների համար հավելյալ գումար չվատնելով:

Փողոցային լուսավորություն պետք է իրականացվի բացառապես խնայողական լամպերով, փողոցաշինության համար պետք է ներդրվեն առավել արդիական տեխնոլոգիաներ ու այլընտրանքային միջոցներով, իսկ փոսային նորոգումները պետք է իրականացվեն ոչ թե ավանդական քառակուսի կտրվածքներով, այլ ըստ ասֆալտի մաշվածության եզրեր, դրանով իսկ տնտեսելով զգալի միջոցներ:

Թաղամասային պատասխանատուների համակարգի և Քաղաքացիական խորհրդի ձևավորում.

Քաղաքի տարբեր թաղամասերի խնդիրներին մասին առավել ընդգրկուն տեղեկություններ ունենալու համար կներդրվի թաղամասայի պատասխանատուների համակարգ: Կոնկրետ անձինք պատասխանատու կլինեն կոնկրետ թաղամասերում բնակչության հետ կապի և խնդիրների բարձրաձայնման համար: Գյումրեցին հստակ կիմանա, եթե իր թաղամասում որևէ հարց է առաջացել առաջնահերթ նա կարող է դիմել իր թաղամասային պատասխանատուին:

Ավագանուն կից կձևավորվի հատուկ քաղաքացիական խորհուրդ, որում խորհրդատվական մարմին կլինի: Դրանում կընդգրկվեն քաղաքի զարգացման մտահոգ տարբեր ոլորտների մասնագետներ և սովորական քաղաքացիներ: Գյումրեցին հնարավորություն կունենա բարձրաձայնելու և լուծումներ պարտադրելու ևս մեկ օղակ բանեցնել:

«Ալյանս» կուսակցության պայմանագիրը գյումրեցիների հետ

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2509 | 0 | 0
Facebook